Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Թուրքիայի իշխանությունները կդադարեցնեն հրապարակի շինարարությունը

Թուրքիայի իշխանությունները կդադարեցնեն հրապարակի շինարարությունը
14.06.2013 | 17:13

Թուրքական իշխանությունները ցուցարարների հետ գիշերային բանակցություններից հետո հայտարարել են Ստամբուլի Գեզի հրապարակի շինարարության դադարեցման մասին։ Հրապարակի վերակառուցման ծրագիրը դարձել էր երկրում մեծ հուզումների պատճառ։ Թուրքիայի կառավարության մամուլի քարտուղարը նշել է, որ շինարարությունը չի վերսկսվի, մինչև դատարանը նախագծի վերաբերյալ որոշում չկայացնի։

Եթե դատարանը որոշի, որ շինարարությունը համապատասխանում է օրենքի տառին, ապա իշխանություններն այդ հարցով կհրավիրեն տեղական հանրաքվե։

Դիտվել է՝ 759

Մեկնաբանություններ