Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Էրդողանը կհանդիպի ցուցարարների հետ

Էրդողանը կհանդիպի ցուցարարների հետ
11.06.2013 | 12:13

Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանը համաձայնել է չորեքշաբթի հանդիպել ցուցարարների առաջնորդների հետ։ Հիշեցնենք, որ վերջին 10 օրերին հակակառավարական բողոքի մեծ ալիքը գրավել է գրեթե ամբողջ Թուրքիան։ Բնապահպանական շարժումն այստեղ վերաճել էր հակակառավարական բողոքի, ինչը դաժանորեն ճնշվել են ոստիկանության կողմից։
Վարչապետի ներկայացուցիչը հայտարարել է, որ Էրդողանը կլսի ցուցարարներին, սակայն միաժամանակ ավելացրել է, որ ապօրինի ցույցերը չեն թույլատրվի։ Ավելի վաղ Էրդողանը հանրահավաքի մասնակիցներին անվանել էր կողոպտիչներ։

Դիտվել է՝ 942

Մեկնաբանություններ