Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Էրդողանը պահանջել է վերջ դնել հուզումներին

Էրդողանը պահանջել է վերջ դնել հուզումներին
07.06.2013 | 14:42

Վերադառնալով Հյուսիսային Աֆրիկա կատարած իր այցելություններից Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Էրդողանը պահանջել է վերջ դնել երկրում սկիզբ դրած անկարգություններին։

Վարչապետի հազարավոր կողմնակիցներ էին ժամանել Ստամբուլի օդանավակայան՝ դիմավորելու նրան։ Նրանք ծածանում էին «Մենք կմեռնենք հանուն քեզ, Էրդողան» մակագրությամբ դրոշներ։

Էրդողանին դիմավորելու էր գնացել շուրջ 10 հազար մարդ։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ ամբոխի միջից լսելի էին ՙԱվերել Թաքսիմը՚ կոչեր։ Միաժամանակ Թաքսիմ հրապարակում դարձյալ հավաքվել էին հազարավոր ցուցարարներ։

Նշենք, որ անկարգությունները Թուրքիայում շարունակվում են արդեն 7-րդ օրը։

Դիտվել է՝ 823

Մեկնաբանություններ