Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Ընդդիմությունը պիտի որոշի` ով ով է

Ընդդիմությունը պիտի որոշի` ով ով է
25.05.2013 | 01:05

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի Մոսկվայում, մայիսի 7-ին կայացած հանդիպման ժամանակ Սիրիայի հարցով միջազգային համաժողով անցկացնելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել: Սիրիայի իշխանությունները սկզբունքորեն համաձայն են մասնակցել սիրիական ճգնաժամի հաղթահարմանը նվիրված գիտաժողովին, որ գերտերությունները նախատեսում են անցկացնել հունիսի 10-ին, Ժնևում` տեղեկացրել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Համաժողովի նպատակն է օգնել, որ սիրիացիները իրենք իրենց երկրի և տարածաշրջանի համար ավերիչ հակամարտության կարգավորման ուղիները գտնեն: Թեպետ հունիսի 10-ը արդեն նշվել է իբրև համաժողովի անցկացման օր, բայց սիրիացի ընդդիմադիրների ճամբարում հստակություն չկա, թե ով և ինչ իրավասությամբ պետք է ընդդիմությունը ներկայացնի:

Դիտվել է՝ 947

Մեկնաբանություններ