Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին

Ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին
21.05.2013 | 18:17

Միացյալ ազգային շարժման գլխավոր քարտուղար, Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին և առողջապահության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլին ձերբակալվել են։

Վանո Մերաբիշվիլու գործողությունները ենթադրում են 7-12 տարվա ազատազրկում։ Նախկին վարչապետը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պետական միջոցները վատնելու համար։

Դիտվել է՝ 934

Մեկնաբանություններ