Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Մոսկվայում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Մոսկվայում
19.05.2013 | 11:12

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով մեկնում է ՌԴ: Մայիսի 20-ին Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ նա կքննարկի երկկողմ հարաբերությունների, միջազգային և տարածաշրջանային հարցեր: Բանակցությունների շրջանակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

Դիտվել է՝ 982

Մեկնաբանություններ