Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Պայթյուն Չինաստանի ածխահանքում. կան զոհեր

Պայթյուն Չինաստանի ածխահանքում. կան զոհեր
12.05.2013 | 13:26

Ավելի քան 27 մարդ է մահացել Չինասատանի հարավարևմտյան Սիչուան շրջանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունից։ Վթարը տեղի է ունեցել երեկ, երբ հանքում աշխատում էր ավելի քան 100 մարդ։ 81 մարդ փրկվել է, 16-ը ստացել են վնասվածքներ։

Մեկ օրվա ընթացքում չինական հանքահորերում տեղի է ունեցել 2 վթար։ Ուրբաթ օրը ևս մեկ վթարի հետևանքով զոհվել էր 12 հանքահոր։

Դիտվել է՝ 859

Մեկնաբանություններ