ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հանդիպման օրակարգի հիմնական թեմաներն են լինելու սիրիական ճգնաժամը և Մեծ ութնյակի համաժողովի կազմակերպումը։ Ինչպես հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը, երկու ղեկավարների հանդիպումը տեղի կունենա մայիսի 13-ին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ ԱՄՆ կատարելիք այցելության շրջանակներում։