Բանգլադեշի փլուզված ֆաբրիկայի շենքի տարածքում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին այսօր հաղորդել են դեպքի վայրում աշխատող փրկարարները։ Հրդեհը բռնկվել էր դեռ չորեքշաբթի, զոհվածների մարմինները, սակայն, հնարավոր է եղել հայտնաբերել միայն այսօր առավոտյան։
Հիշեցնենք, որ Բանգլադեշի Սավար քաղաքում ապրիլի 24-ին փլուզվել էր ութհարկանի շենքը, որտեղ տեղակայված էին ֆաբրիկա, խանութներ և բանկի մասնաճյուղ։ Փլուզման հետևանքով զոհերի թիվը հասնում է 803-ի։ Շինության տերը ձերբակալվել է ապրիլի 28-ին, վերջինս փորձում էր հատել Հնդկաստանի հետ սահմանը։