«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Բերեզովսկուն թաղեցին Լոնդոնում

Բերեզովսկուն թաղեցին Լոնդոնում
08.05.2013 | 22:33

Հետաքրքիր է:

Իսկ իր ասուլիսում Պուտինն ասել էր, որ կտա իր համաձայնությունը, որ նա իր վերջին հանգրվանը գտնի Ռուսաստանում:
Չցանկացան Բերեզովսկու հարազատները այդպես:
Սա մասամբ ապտակ էր Ռուսաստանին ու Պուտինին:
Էդպես Պուտինի համար ապահով կլիներ, ինչ իմանաս, Բերեզովսկու գործը ինչ-որ փուլում ինչ զարգացում կունենա:
Ռուսաստանի և Պուտինի համար ապահով կլինի նաև Վիկտոր Բուտի` զենքի համաշխարհային կնքահոր վերադարձը, պատժի «կրումը» Ռուսաստանում:
Բայց հնարավոր է էդ էլ «ամալ չը կյա»:
Պուտինը, ասում են, երեկ «կրուտոյ մոչիտ» է արել Նաթանյահուին, էն էլ` Շանհայում: Ճիշտ է, դիվանագիտորեն մի քիչ չեկիստական է, որովհետև կարող էր սպասել մի քանի օր, Նաթանյահուն տուն գար, նոր զանգեր ճվճվար, բայց դե, Պուտինն է, նա էն` վրացական պատերազմի ժամանակ էլ իր դուռն եկած Սարկոզինն ասաց` «սլիշ, բրատան», դուք ձեր էդ Սաակաշվիլուն կարգի հրավիրեք, թե չէ ես իր էն մի տեղից կկախեմ էս մոտիկ ծառից...
Ասի` միտս ընկավ, իսկ հիշում ե՞ք էն Քացավի հաշվով ինչ էր ասել Պուտինը. Քացավը, հիշում եք, դատվեց վեց-յոթ կնոջ բռնաբարելու համար. «Համա՜ տղամարդ եմ ասել, հա՜»,- նախանձով ասել էր Վլադիմիրը հրեա իր պաշտոնակցին, այն Պուտինը, ով արդեն քանի տարի լռում է` անգամ իր հինգ-վեց ժամ տևող ասուլիսներին`յուր կնոջ` տիկին Պուտինայի մասին, ով, ասում են, մենաստան է գնացել Կաբաևայի դարդից:
Պահո՜, շատ ենք շեղվել:
Էն էի ասում, որ մեր Պուտինն է, էլի՛, ինչ էնե՞նք, օր հետախույզի շորերն իրեն շատ կսազեն:
Ընիգ էրեկ էլ երեք ժամ սպասեցրել է Քերիին` իր դռանը: Էն ժամանակ էլ երկաթյա Քոնդոլիզա Ռայսին էր սպասեցնում:
Մեր Պուտինն է, ինչ ուզի՝ կանի:
«Պրոստո», մտածում եմ, ի՞նչ չի կիսել ԱՄՆ-ի ու Նաթանյահուի հետ:
Թե՞ պրոֆիլակտիկա է, խասիաթ, չի կարա թարգի, չի կարա ուրիշ կերպ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2075

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ