Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Սիրիայի ընդդիմադիրները զարին գազ են օգտագործել

Սիրիայի ընդդիմադիրները զարին գազ են օգտագործել
06.05.2013 | 11:40

Զինված ըննդիմությունը Սիրիայում կիրառել է զարին գազ։ Այդ մասին վկայում են ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողովի փորձագետների տվյալները։ «Ելնելով մեր հավաքած տեղեկություններից՝ ապստամբները քիմիական զենք են օգտագործել՝ կիրառելով զարին գազ»,- ասել է Հարավսլավիայի հարցերով ՄԱԿ-ի միջազգային ատյանի նախկին գլխավոր դատախազ Կարլա դել Պոնտեն՝ աելացնելով , որ տեղեկությունը ստուգման և հաստատման կարիք ունի։

Դիտվել է՝ 1509

Մեկնաբանություններ