Հյուսթոնի՝ Ջորջ Բուշի անվան միջազգային օդանավակայանում այսօր անհայտ տղամարդը հրազենով վիրավորել է ինքն իրեն։ Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը։ Իրավապահների տվյալներով՝ տուժածին ցուցաբերվել է շտապ բժշկական օգնություն, սակայն չնայած բժիշկների ջանքերին՝ տղամարդը մահացել է։ Տեղի ունեցածի առնչությամբ սկսվել է հետաքննություն։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները։