ԱՄՆ-ն կմեծացնի իր աջակցությունը սիրիական ընդդիմությանը, սակայն առայժմ չի ծրագրում նրան զենք մատակարարել։ Այդ մասին այսօր հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյն Քերին՝ մեկնաբանելով «Վաշինգտոն փոստի» այն հրապարակումը, թե նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է հրաման տալ սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու մասին։