«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Նիդերլանդները նոր գահակալ ունի

Նիդերլանդները նոր գահակալ ունի
30.04.2013 | 22:21

Ամստերդաում տեղի է ունեցել Նիդերլանդների 75-ամյա թագուհի Բեատրիկսի՝ գահից հրաժարվելու պաշտոնական արարողությունը։ Նա թագը փոխանցել է որդուն՝ Վիլհելմ-Ալեքսանդրին։ Բեատրիկսը նշել է, որ իշխանությունը պետք է փոխանցել նոր սերնդին, և որ իր որդին պատրաստ է այն ընդունել։

Նորընծա թագավորը երդվել է Nieuwe Kerk եկեղեցում, որը գտնվում է թագավորական պալատի հարևանությամբ։ Իր ճառում վերջինս հայտարարել է, որ ցանկանում է լինել ժամանակակից թագավոր։ Նա նաև ընդգծել է, որ փնտրելու է այն, ինչ կարող է համախմբել ժողովրդին ինչպես հեշտ, այնպես էլ դժվար օրերին։

46-ամյա Վիլհելմ-Ալեքսանդրը 1890 թվականին մահացած Վիլհելմ 3-րդից հետո Նիդերլանդի թագավորական գահի առաջին տղամարդ ժառանգորդն է։ 1890 թվականից ի վեր Նիդերլանդներում թագավորում են կանայք։

Դիտվել է՝ 1000

Մեկնաբանություններ