«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Բարաք Օբամայի ուղերձը Ապրիլի 24-ի կապակցությամբ

Բարաք Օբամայի ուղերձը Ապրիլի 24-ի կապակցությամբ
26.04.2013 | 11:47

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ապրիլի 24-ին, անդրադառնալով Հայոց ցեղասպանության օրվան, վերստին խուսափեց ցեղասպանություն եզրույթից,կրկնելով նախկինում հնչեցրած հայերեն «Մեծ եղեռն» արտահայտությունը.
«Այսօր Մեծ եղեռնի հիշատակի օրն է, և մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր դարձել են 20-րդ դարի ամենադաժան վայրագություններից մեկի զոհը: 98 տարի առաջ 1.5 միլիոն հայեր սպանվել են: Մենք կանգ ենք առնում խորհելու և հիշելու այն անասելի ցավը, որը տեղի է ունեցել: Աշխարհում և ԱՄՆ-ում միլիոնավոր մարդիկ միանում են մեզ: Մենք նաև հիշեցնում ենք ինքներս մեզ մեր պարտավորության մասին, որ պատմության այսպիսի մութ էջեր չպետք է կրկնվեն:
Ես հետևողականորեն իմ կարծիքն եմ արտահայտել 1915 թվականի դեպքերի վերաբերյալ: Իմ կարծիքը չի փոխվել: Փաստերի ամբողջական, անկեղծ և արդար ճանաչումը բխում է մեր շահերից: Ազգերն ավելի ուժեղ են դառնում` անցյալի ցավալի փաստերն ընդունելով: Մենք ընդունում ենք այն խիզախ հայերին և թուրքերին, ովքեր արդեն ընտրել են այս ուղին և կոչ են անում բոլորին անել դա:
Ամերիկայի Միացյալ Նահանգներն ավելի է ուժեղանում մեր հասարակության, մշակույթի և համայնքներում ունեցած ամերիկահայերի ներդրումներով: Մենք փոքր չափերով վերադարձնում ենք այդ օգնությունը` աջակցելով հայ ժողովրդին, որոնք աշխատում են կառուցել այնպիսի ազգ, որով կհպարտանային իրենց նախնիները: Այսօր մենք կանգնում ենք բոլոր հայերի կողքին, հիշում ենք Մեծ եղեռնը, հարգում ենք զոհերի հիշատակը և հաստատում ենք մեր պարտավորվածությունը հայ ժողովրդի նկատմամբ»:

Դիտվել է՝ 1103

Մեկնաբանություններ