«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Բաշար Ասադ. Արևմուտքը կվճարի Սիրիայում գրոհայիններին աջակցելու համար

Բաշար Ասադ. Արևմուտքը կվճարի Սիրիայում գրոհայիններին աջակցելու համար
18.04.2013 | 11:24

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Արևմուտքը դեռ կվճարի իր երկրում հրահրված ռազմական հակամարտությունում «Ալ Կաիդային» աջակցելու համար։ Հեռուստատեսային հարցազրույցում Ասադը Սիրիայում տիրող իրավիճակը համեմատել է Աֆղանստանում ամերիկացիների կողմից իսլամիստներին ցուցաբերած օգնության հետ։ «Մեր իրավիճակը հիշեցնում է այն ժամանակները, երբ Արևմուտքը Աֆղանստանում ֆինանսավորեց նոր-նոր ծնվող «Ալ Կաիդային», իսկ հետո դրա համար շատ դաժանորեն պատասխան տվեց։ Այսօր արևմտյան երկրները Սիրիայում, Լիբանանում և այլ տեղերում օգնում են էքստրեմիստներին, բայց գալու է հերթը, և նրանք կվճարեն դրա համար հենց ԱՄՆ-ի և Եվրոպայի սրտում»,- ասել է նախագահ Ասադը։
Նշենք, որ անցած շաբաթ Սիրիայում գործող «Ալ Նուսրայի ճակատե»ընդդիմադիր խմբավորումը հայտնել է, որ ենթարկվում է «Ալ Կաիդային»։ Այս խմբավորումն ի հայտ է եկել 2012թ. հունվարին և սկսել է պայքարը Ասադի իշխանության դեմ։

Դիտվել է՝ 3442

Մեկնաբանություններ