«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Մուրսիին մեղադրում են և ղպտիները

Մուրսիին մեղադրում են և ղպտիները
11.04.2013 | 10:26

Ղպտի պատրիարք Թավադրոս երկրորդը մեղադրեց Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիին իր պարտականություններն արհամարհելու մեջ, երբ Կահիրեի մայր տաճարի մոտ բախումները հանգեցրին մարդկային զոհերի: Պատրիարքը գտնում է, որ Մուրսին չկարողացավ ապահովել շենքի պաշտպանությունը: Մահմեդականների և քրիստոնյա ղպտիների բախումները լուրջ սպառնալիք են դարձել: Երկու քրիստոնյա սպանվել են նախորդ բախման ժամանակ զոհված չորս քրիստոնյաների հոգեհանգստի ժամանակ Խուսուս քաղաքում, որ Կահիրեից 15 կիլոմետր է հեռու: Ղպտիները Եգիպտոսի բնակչության 10 տոկոսն են, նրանք վաղուց են ենթարկվում մահմեդականների բռնություններին: Հոսնի Մուբարաքի 2011 թ. իշխանազրկումից հետո ղպտիների վրա հարձակումները հաճախացել են: ONTV հեռուստաալիքին հարցազրույցում Թավադրոս երկրորդ պատրիարքը ասել է, որ նախագահ Մուրսին խոստացել էր պաշտպանել տաճարը, բայց ոչինչ չարեց: Պատրիարքը գտնում է, որ այդ փաստը կարելի է գնահատել իբրև սեփական պարտականությունների արհամարհանք և իրավիճակին ոչ համարժեք արձագանք. «Մեզ պետք են գործողություններ, այլ ոչ թե միայն խոսքեր: Իրականում ոչինչ չի արվում: Քրիստոնեական եկեղեցին Եգիպտոսում անգամ ամենածանր ժամանակներում նման հարձակումների չի ենթարկվել»:

Դիտվել է՝ 1074

Մեկնաբանություններ