«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Պրոբլեմներ մի ստեղծեք այնտեղ, որտեղ դրանք չկան

Պրոբլեմներ մի ստեղծեք այնտեղ, որտեղ դրանք չկան
09.04.2013 | 23:00

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի հրավիրած «ԵՄ արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում» սեմինարի ժամանակ Սլովակիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը, պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին, թե ինչ հետևանք կարող է ունենալ ՄԱԿ-ի կենտրոնակայանը Ստամբուլ տեղափոխելը, ասաց. «Թուրքիան առաջարկում է, որ ՄԱԿ-ի կենտրոնակայանը տեղափոխվի Ստամբուլ: Չեմ կարծում, թե դա լավ գաղափար է»: Նա նշեց նաև, որ ինքը հանդիպել է ՄԱԿ-ի ղեկավարության հետ և ասել, որ դրանով քաղաքական պրոբլեմներ են ստեղծում այնտեղ, որտեղ դրանք չկան, քանի որ ՄԱԿ անդամ 16 պետություններ գոհ են Բրատիսլավայից: ՄԱԿ-ի ղեկավարությունն էլ պատճառաբանել է, որ Թուրքիան շահավետ պայմաններ է առաջարկում, իսկ իրենք ունեն ֆինանսական միջոցների սղություն: Միրոսլավ Լայչակն էլ կրկին իրենն է պնդել:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1643

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ