«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Պուտինին դուր է եկել «հակաբռնապետական հարձակումը»

Պուտինին դուր է եկել «հակաբռնապետական հարձակումը»
08.04.2013 | 17:52

FEMEN սկանդալային շարժման աղջիկները կարողացել են հայտնվել Հաննովերի արդյունաբերական ցուցահանդեսում այն պահին, երբ այնտեղ էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը: Աղջիկները մերկացել են մինչև գոտկատեղ, ինչն անում են սովորաբար իրենց ակցիաների ժամանակ, և սկսել են անգլերեն հայհոյանքներ բղավել: Ցուցահանդեսին հաջորդած մամուլի ասուլիսում Վլադիմիր Պուտինին հարցրել են, թե ինչ է մտածում քաղաքական համոզմունքները այդ կերպ արտահայտելու մասին: Նախագահը դրական է արձագանքել. «Ակցիան ինձ դուր եկավ»: Պուտինը ցուցահանդեսի կազմակերպիչներին հորդորել է շնորհակալություն հայտնել ուկրաինուհիներին, որ օգնում են գովազդելու ցուցադրանքը. «Ամեն ինչից դատելով` առանց նման ակցիաների ցուցահանդեսի մասին ավելի քիչ էին խոսելու»: Պուտինը հավելել է, որ գրեթե չի լսել, թե նրանք ինչ էին բացականչում, որովհետև անվտանգությունը շատ խիստ է աշխատում: Իսկ աղջիկներն իրենց «հակաբռնապետական հարձակման» տեսագրությունը շատ արագ տեղադրել են սոցցանցերում: Վերջերս նրանք իրենց ակցիաներում հատկապես եռանդուն են դարձել: Ապրիլի 4-ին նրանք մի քանի ակցիաներ են անցկացրել «Մերկ ջիհադ» անվանումով և նվիրել են մահմեդական երկրների կին ակտիվիստուհիներին: Շարժման մասնակիցներն ամբողջ աշխարհում իրենց համախոհներին կոչ են արել մերկանալ մզկիթների, Թունիսի դեսպանատների ու հյուպատոսարանների շրջակայքում. այդ կերպ նրանք իրենց աջակցությունն են հայտնել թունիսցի համախոհին, ում նկատմամբ, մերկ ակցիայի համար, պատժամիջոցներ են կիրառվել:


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 1622

Մեկնաբանություններ