Ներկայում չկա որևէ հնարավորություն, որ Մոսկվան Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կառաջարկի հրաժարական տալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ BBC-ին տված հարցազրույցում Լավրովն ասել է, որ Ռուսաստանը չի զբաղվում ռեժիմների փոփոխման խաղերով։
Սիրիական ընդդիմությունը բանակցություններ սկսելու դիմաց առաջադրում է Ասադի իշխանությունից հեռանալու հարցը։ Լավրովի խոսքով՝ սիրիացիներն իրենք պետք է որոշեն, թե ով պետք է ղեկավարի երկիրը, և ոչ թե Ռուսաստանի Դաշնությունը։
Ռուս դիվանագետը հաջորդ շաբաթ կայցելի Լոնդոն, որտեղ բրիտանացի իր գործընկերոջ հետ բանակցությունների կարևորագույն հարցը կլինի սիրիական ճգնաժամը։