Նախօրեին Լոնդոնի Գեորգ 7-րդ թագավորի անվան հոսպիտալ էր տեղափոխվել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը` ստամոքսին առնչվող խնդիրներով: Բժիշկները ասել են, որ թագուհին մի քանի օր կանցկացնի հոսպիտալում` ապաքինման համար, իսկ Իսպանիայի թագավոր Խուան-Կառլոս Առաջինի ողնաշարի վիրահատությունը հաջող է անցել: Թագավորի ողնաշարի ճողվածքի վիրահատությունը տևել է երեք ժամ, նա հիվանդանոցում կմնա մեկ շաբաթ, իսկ վերջնական ապաքինումը բժիշկ Մանուել դե լա Տորե Գոտյերեսն ակնկալում է կես տարում: