Էկվադորի Ազգային ընտրական խորհուրդը երեկ ամփոփել է փետրվարի 17-ին անցկացված նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները։ Երկրի պաշտոնում հաստատվել է Ռաֆայել Կորեան, ում օգտին քվեարկել է ընտրողների 57,8 տոկոսը։ Ընտրությունների երկրորդ փուլի կարիք չի լինի։ Կորեան, որ առաջին անգամ երկրի նախագահ է ընտրվել 2006 թվականին, հարավամերիկյան այս երկիրը կկառավարի ևս 4 տարի։
Ընտրություններում երկրորդ տեղը գրավել է Գիլերմո Լասոն (22 տոկոս), իսկ երրորդ հորիզոնականում նախկին նախագահ Լուսիո Գուտերեսն էր (6,1 տոկոս)։