ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Հումանիտար ճգնաժամը Սիրիայում խորանում է

Հումանիտար ճգնաժամը Սիրիայում խորանում է
28.02.2013 | 12:13

ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ չի կարողանում լուծել Սիրիայում առաջացած հումանիտար ճգնաժամի հարցը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական Վալերի Ամոսը հայտարարել է, որ ճգնաժամը խորանում է բավականին արագ։ Ամոսի խոսքով՝ վերջին հավաքի ժամանակ խոստումներ են եղել, որ 1,5 միլիարդ դոլար կհատկացվի հումանիտար խնդիրները լուծելու համար, սակայն մինչ այժմ այդ գումարները չեն ստացվել։ Նա նաև նշել է, որ այդ գումարը, միևնույն է, բավարար չէ լուծելու քաղաքացիական պատերազմից տուժող սիրիացիների խնդիրները։

ՄԱԿ-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ Սիրիայում օգնության կարիք ունի մոտ 4 միլիոն մարդ։ Ամեն շաբաթ մոտ 40 հազար փախստական է լքում երկրի սահմանները։

Դիտվել է՝ 1116

Մեկնաբանություններ