Այսօր մեկնարկում է Ջոն Քերիի առաջին անդրօվկիանոսյան ուղևորությունն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։ Ծրագրվում է նրա հանդիպումը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Առաջինը Քերին կլինի Լոնդոնում, այնուհետև Եվրոպայով կմեկնի Մերձավոր Արևելք։ Ակնկալվում է, որ Լավրովի հետ հանդիպման ընթացքում կքննարկվեն սիրիական ճգնաժամին, Իրանի միջուկային փորձարկումներին և Պաղեստինի ու Իսրայելի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր։
Այցելություն Պաղեստին և Իսրայել նախատեսված չէ, սակայն սպասվում է, որ այս երկրներ մարտին կայցելի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։