ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Սիրիայի ընդդիմությունը հրաժարվում է բանակցություններից

Սիրիայի ընդդիմությունը հրաժարվում է բանակցություններից
23.02.2013 | 14:46

Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիոն երեկ հրաժարվել է ՌԴ և ԱՄՆ մեկնելու ծրագրերից։ Այդ ուղևորությունների ընթացքում պետք է քննարկվեին սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները։ Կոալիցիան նաև հայտարարել է, որ կասեցնում է ապրիլին Հռոմում տեղի ունենալիք Սիրիայի բարեկամների խմբի համաժողովին իր մասնակցության որոշումը։
Նշենք, որ Սիրիայի բարեկամների խմբի մեջ մտնում են արևմտյան և արաբական երկրները։ Բանակցություններից հրաժարվելն ընդդիմադիրները պատճառաբանում են իշխանությունների կողմից Հալեպ քաղաքի ոչնչացմամբ։ Սիրիայի ընդդիմադիրները քննադատել են միջազգային հանրությանը՝ «Սկադ» տիպի հրթիռների օգտագործման վերաբերյալ լռություն պահպանելու համար։ Ըստ նրանց՝ Սիրիայի իշխանությունները դրանցով հրթիռակոծել են Հալեպը։

Դիտվել է՝ 1092

Մեկնաբանություններ