ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Չավեսը վերադարձել է հայրենիք

Չավեսը վերադարձել է հայրենիք
19.02.2013 | 11:41

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի կողմնակիցները դուրս են եկել փողոց, որպեսզի նշեն Կուբայում վիրահատությունից հետո նրա վերադարձը։ Ինքը՝ Չավեսը, Կարակաս ժամանելուց անմիջապես հետո տեղափոխվել է ռազմական հոսպիտալ։ «Նախագահն իրեն լավ է զգում և շատ ուրախ է վերադառնալ հայրենիք»,- լրագրողներին հայտնել է փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն նախագահին այցելելուց հետո։
Միաժամանակ առայժմ անհայտ է, թե երբ երկրի ղեկավարը կկարողանա անցնել իր պարտականությունների կատարմանը։ Ընդդիմությունն էլ շարունակում է պահանջել ավելի հստակ տեղեկություններ Չավեսի առողջության մասին։
Նշենք, որ երեկ Չավեսի Twitter-յան միկրոբլոգում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ նախագահը վերադարձել է Վենեսուելա։ Նա երախտագիտություն է հայտնել Կուբայի նախկին և ներկա առաջնորդներ Ռաուլ և Ֆիդել Կաստրոներին, նա նաև շնորհակալություն է հայտնել իր ժողովրդին աջակցության համար և տեղեկացրել, որ մտադիր է բուժումը շարունակել հայրենիքում։

Դիտվել է՝ 1093

Մեկնաբանություններ