Ադրբեջանը գործարկել է իր առաջին «Azerspace-1» կոչվող հեռահաղորդակցական արբանյակը։ Այդ մասին հայտնում է երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։ Արբանյակի թռիչքը տեղի է ունեցել ֆրանսիական տիեզերական կենտրոնից։ Ադրբեջանական արբանյակը հիմնականում սպասարկելու է Արևելյան Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի, ԱՊՀ, Կենտրոնական և Արևելյան Ասիայի սպառողներին։
«Azerspace-1»-ն արտադրվել է ամերիկյան «Orbital» ընկերության կողմից։