Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Հարձակում Իրանի նախագահի վրա

Հարձակում Իրանի նախագահի վրա
06.02.2013 | 12:27

Անհայտ մեկը փորձել է կոշիկ նետել Իրանի նախագահ Մուհամեդ Ահմադինեժադի վրա, երբ վերջինս Կահիրեում, դուրս գալով մզկիթից, զրուցում էր մարդկանց հետ։ Ինչպես երևում էր հեռուստակադրերում, երիտասարդ մի տղամարդ փորձում էր հնարավորին չափ մոտենալ Իրանի առաջնորդին, այնուհետև բացականչելով «դուք սպանում եք մեր եղբայրներին» կոշիկ է նետել նախագահի վրա։ Ահմադինեժադի պահակախումբը ձերբակալել է հարձակվողին և հանձնել նրան տեղի իշխանություններին։
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, ձերբակալվածը խոսում էր սիրիացու ակցենտով։

Դիտվել է՝ 1239

Մեկնաբանություններ