Բրիտանիան Մալի և Արևմտյան Աֆրիկա է ուղարկել 330 զինվորների՝ այս տարածաշրջանում հակամարտության կարգավորմանն ուղղված ֆրանսիական ուժերին աջակցելու նպատակով։ Բրիտանական կոնտինգենտը խորհրդատվական և ուսուցողական առաքելություն կիրականացնեն Մալիի զինվորների համար։ Ռազմական գործողությունների բրիտանացի զինվորները չեն մասնակցի։
Ֆրանսիայի և Մալիի զինված ուժերը շարունակում են իսլամիստների կողմից գրավված երկրի հյուսիսային շրջաններն ազատագրելու գործողությունները։