Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Ցուցարարների և ոստիկանների բախումներ՝ Կահիրեում

Ցուցարարների և ոստիկանների բախումներ՝ Կահիրեում
25.01.2013 | 13:39

Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում բախում է տեղի ունեցել ոստիկանության և Հոսնի Մուբարակի ռեժիմի տապալման 2-րդ տարեդարձը նշել պատրաստվող ցուցարարների միջև։
Ընդդիմությունը և երիտասարդական շարժման ակտիվիստներն ավելի վաղ կոչ էին անում հեղափոխության տարեդարձը նշել Եգիպտոսի գործող նախագահ Մոհամեդ Մուրսիի դեմ բողոքի ակցիաներով, ով մեղադրվում է հեղափոխական գաղափարներին դավաճանելու համար։ Ընդդիմությունը հայտարարել է, որ իր կողմնակիցները հանրահավաքի դուրս կգան այն նույն կարգախոսներով, ինչ երկու տարի առաջ՝ ՙՀաց, ազատություն, սոցիալական արդարություն՚։
Հիշեցնենք, որ անցած տարվա հունիսին նախկին նախագահ Հոսնի Մուբարակը դատապարտվել էր ցմահ ազատազրկման։

Դիտվել է՝ 1161

Մեկնաբանություններ