Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Վարչապետը դեմ է վարչապետին

Վարչապետը դեմ է վարչապետին
25.01.2013 | 00:23

Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սելմոնդը արմատապես սխալ է համարում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի դիրքորոշումը Եվրամիության ապագայի հարցում: Սելմոնդը գտնում է, որ Քեմերոնը փորձում է համատեղել անհամատեղելին` ուզում է ԵՄ-ի ապագայով մտահոգ բարենորոգչի տպավորություն թողնել, բայց եվրաինտեգրմանը դեմ կուսակիցների որոշ մասի համար պատրաստվում է հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցության հարցով: «Վարչապետն ուզում է ձիավարել երկու նժույգով, նա անպայման կընկնի»,-գտնում է Շոտլանդիայի վարչապետը, որ մտահոգ է Շոտլանդիայի Եվրամիության անդամության կասեցման հեռանկարով, եթե Մեծ Բրիտանիան դուրս գա միությունից: «Ակնհայտ է, որ պահպանողական եվրասկեպտիկները Եվրամիությունում Շոտլանդիայի անդամության գլխավոր սպառնալիքն են»,- ասել է Ալեքս Սելմոնդը: Շոտլանդիայի իշխանությունները դիմել են ԵՄ` խնդրելով քննարկել Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու դեպքում Շոտլանդիայի անդամակցության հարցը: Բրյուսելը պատասխանել է, որ առայժմ նման սցենար չի քննարկվում: 2014-ին Շոտլանդիայի վարչապետը ծրագրում է Շոտլանդիայի անկախության հարցով հանրաքվե անցկացնել:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1228

Մեկնաբանություններ