Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

ԱՄՆ-ն ճանաչել է Սոմալիի իշխանությանը

ԱՄՆ-ն ճանաչել է Սոմալիի իշխանությանը
18.01.2013 | 12:59

ԱՄՆ-ն 1991 թվականից ի վեր առաջին անգամ ճանաչել է Սոմալիի կառավարությունը։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Հիլարի Քլինթոնն այդ երկրի նախագահ Հասան Շեյխ Մոհամուդի հետ բանակցություններում։
«Այսպիսով՝ մենք երկու ինքնիշխան պետությունների միջև նորմալ հարաբերությունների կառուցման ճանապարհին ենք»,- նշել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Ինչպես հայտնել են վերջինիս օգնականները, սա նշանակում է, որ ԱՄՆ-ն կարող է ընդլայնել Սոմալիին ցուցաբերվող օգնության ծավալը և որակը։ Բացի այդ, Մագադիշոն միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության հնարավորություն կստանա։
Սոմալիի նախագահի հետ հանդիպել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

Դիտվել է՝ 1220

Մեկնաբանություններ