ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Մոսկվայում հայտնաբերվել է ռուս ռադիոհաղորդավարուհու դիակը

Մոսկվայում հայտնաբերվել է ռուս ռադիոհաղորդավարուհու դիակը
13.01.2013 | 16:32

Մոսկվայում հայտնաբերվել է հունվարի 3-ից անհետացած ռադիոհաղորդավարուհի Իրինա Կաբանովայի դիակը: Նրա դիակը հայտնաբերվել է մեքենայի բեռնախցում։ Սպանության մեջ մեղադրվել է նրա ամուսին Ալեքսեյ Կաբանովը, ով, ինչպես հայտնում է «Газета»-ն, այսօր ձերբակալվել է:
Տղամարդը խոստովանել է մեղքը։ Սկզբում նա Facebook-ի իր էջում գրել էր, թե վիճաբանությունից հետո իր կինը դուրս է եկել տանից ու չի վերադարձել, այնուհետև հայտնել է, որ վեճից հետո խեղդամահ է արել կնոջն ու մասնատել դիակը։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել «սպանություն» հոդվածի հատկանիշերով, որը դիտարկում է մինչև 15 տարվա ազատազրկում։
Ըստ ռուսական լրատվամիջոցների, Իրինա Կաբանովան հաղորդում է վարել ռադիոյով։ Նրա 3 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց՝ համալիր բուժզննման նպատակով: Մոտ ժամանակում կորոշվի նրանց խնամակալության հարցը։

Դիտվել է՝ 1115

Մեկնաբանություններ