Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Վիկտորիա Նուլանդ. «Մենք լինելու ենք շատ անկեղծ»

Վիկտորիա Նուլանդ. «Մենք լինելու ենք շատ անկեղծ»
12.01.2013 | 15:52

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը տևական ժամանակ ԱՄՆ-ի գործընկերն է մի շարք հարցերում, որոնց շուրջ երկու երկրները կարող են համատեղ աշխատել: «Ընդհանուր մոտեցումն է` համագործակցել Ռուսաստանի հետ այնքան, որքան հնարավոր է` և երկկողմանի, և տարածաշրջանային հարցերում, ինչպես Լեռնային Ղարաբաղը, և գլոբալ, ինչպես Իրանը, Աֆղանստանը, Սիրիան և այլն», -ասել է Վիկտորիա Նուլանդը: Նա ճշտել է, որ բոլոր դեպքերում ԱՄՆ-ը անկեղծության ու պարզության կողմնակից է` «Մենք շարունակելու ենք համագործակցությունը` որ ոլորտում հնարավոր է, և լինելու ենք շատ անկեղծ անհամաձայնությունների դեպքում»:

Դիտվել է՝ 1619

Մեկնաբանություններ