ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշում է ընդունել ֆինանսների նախարարի պաշտոնում առաջադրել Ջեկ Լյուին, որն այժմ զբաղեցնում է Սպիտակ տան վարչակազմի ղեկավարի պաշտոնը։ Լյուն կփոխարինի Թիմոթի Գայթներին։
Նախկինում 57-ամյա Լյուն զբաղվում էր նախագահի վարչակազմի բյուջետային կառավարմամբ, պետքարտուղարությունում համակարգում էր միջազգային տնտեսական հարցերը, ինչպես նաև աշխատել է մի շարք ֆինանսական ընկերություններում։
Նոր պաշտոնին նրա տեղափոխումը կդառնա Օբամայի վերընտրությունից հետո չորրորդ կադրային նշանակումը։