«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Աղմկահարույց ձերբակալություններ

Աղմկահարույց ձերբակալություններ
07.11.2012 | 17:06

Անցած գիշեր Վրաստանում տեղի են ունեցել աղմկահարույց մի քանի ձերբակալություններ։
Այդ թվում ձերբակալվել են Վրաստանի պաշտպանության և ՆԳ նախկին նախարար Բաչո Ախալայան, Գլխավոր շտաբի պետ Գեորգի Քալանդաձեն և 4-րդ բրիգադի հրամանատար Զազա Շամատավան:
Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցել գլխավոր դատախազությունը: Բոլոր ձերբակալվածներն էլ մեղադրվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին փաստել է, որ ձերբակալվածների դեմ ցուցմունք են տալիս այն զինվորականները, որոնց նրանք ծեծել էին անցյալ տարի:
Արձանագրվել է, որ Ախալայան, Քալանդաձեն և Շամատավան վեց զինվորականների ծեծել են Ախալայայի աշխատասենյակում: Որից հետո զինվորականներին տեղափոխել են 4-րդ բրիգադի տարածք` Թբիլիսիից դուրս, որտեղ նրանց կրկին ծեծել են այլ զինվորականների ներկայությամբ:
Տեղին է փաստել, որ հոկտեմբերի սկզբին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո Բաչո Ախալայան փախել էր երկրից: Սակայն հետո` նոյեմբերի 5-ին, վերադարձել էր ու հայտարարել, թե իրեն վերագրված մեղադրանքներն անհիմն են:

Անի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 1332

Մեկնաբանություններ