Սիրիացի ապստամբների տվյալներով, վերջին մեկ օրվա ընթացքում կառավարական զորքերի հետ զինված բախումների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ։ Ավելի քան 10 մարդ է մահացել Դամասկոսում տեղի ունեցած պայթյունից։ Մեկ մարդ զոհվել է մայրաքաղաքի մատույցներում, որտեղ ապրում են կրոնական փոքրամասնությունները՝ ալավիները։ Այս խմբին է պատկանում նաև նախագահ Բաշար Ասադը։ Դամասկոսում սպանեվել է նաև խորհրդարանի խոսնակի եղբայրը։