Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ասում են...

Ասում են...
19.09.2008 | 00:00

...թե Արաբկիր համայնքի այժմ արդեն նախկին ղեկավար, հանրապետական Հովհաննես Շահինյանը, ում սեպտեմբերի 9-ի թաղապետական ընտրություններում հարազատ կուսակցությունը չսատարեց՝ դրանով իսկ կանխորոշելով ընտրությունների ելքը, շատ էլ երկար անպաշտոն չի մնա։ Իշխանական վերնախավին մերձ լավատեղյակ աղբյուրներն ասում են, թե այս օրերին վերևներում Հովհաննես Շահինյանի գործնական և ինտելեկտուալ հմտություններին համարժեք «աթոռի» փնտրտուքի մեջ են։ Առայժմ ծանրութեթև են անում ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավարի կամ Երևանի փոխքաղաքապետի «պոստը» նախկին թաղապետին հանձնելու հարցը։ Ամենայն հավանականությամբ, ընտրությունը կանգ կառնի քաղաքապետի տեղակալի պաշտոնի վրա՝ հաշվի առնելով գործադիր իշխանությունում Շահինյանի փորձն ու կազմակերպչական ջիղը։

Դիտվել է՝ 5260

Մեկնաբանություններ