Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Տխուր է. տխուր և չհուսադրող

Տխուր է. տխուր և չհուսադրող
09.04.2024 | 08:25

Գիշեր է։ Ժամը չորսը։ Չեմ կարողանում քնել։

Կարդում եմ և լսում լրահոսը։

Յություբ, Ֆեյսբուք, Ինստագրամ, Տելեգրամ, Տիկ տոկ։ Զիբիլ է։ Աջ ու ձախ։ Վերև, ներքև։

Զզվելի դեմքեր, դեպքեր, մերկ կամ կիսամերկ "«»կանայք", գոմիկներ, պոռնիկներ՝ փողոցային, հյուրանոցային, քաղաքական։

Ամենազզվելին այն է, որ «»քաղաքական պոռնիկներ իրար անվանում են բոլոր քաղաքական կոչվող ուժերը։

Բոլորն անխտիր:

Երբեմն լրահոսում առկայծում են լուրջ նյութեր՝ գիշերվա մեջ հազվագյուտ լուսատտիկների պես, բայց դրանց վրա այնքա՜ն քիչ ուշադրություն դարձնող կա։

Նման նյութերի դիտումները և դրանց հավանություններ տվողներն այնքան քիչ են, որ համարյա չեն երևում։

Փոխարենը՝ տասնյակ և հարյուր հազարավոր, երբեմն միլիոնավոր դիտումների են արժանանում տափակ, գռեհիկ, անլուրջ, անհավատալի, կեղծ, բարձրագոչ, անհամեստ, զզվելի տեսաերզները կամ անհամ հումորի տնազ ներկայացվող ստատուսները։

Մարդիկ, մանավանդ երտասարդությունը, ալարում են կարդալ։

Կարճ ստատուսից ավելին արդեն չեն կարդում, երեք րոպեից ավելին արդեն չեն լսում։ Սա՛ էլ չեն կարդալու։

Ես չգիտեմ, թե է՛լ ուր ենք հասնելու, է՛լ ինչ բարդ իրավիճակներում ենք հայտնվելու։

Մի՞թե սա վերջի սկիզբն է։

Ափսոս էս երկիրը, էս բնությունը, էս հողը:

Հասկանու՞մ են մարդիկ, թե ինչ է կատարվում երկրի և իրենց հետ։

Ամենաշատը 3%-ն է հասկանում, թե ինչ է կատարվում։

Մեծամտությունը, տգիտությունը և ամբարտավանությունը խեղդում են ազգին, մարդիկ երջանիկ են զգում իրենց՝ իրենց իսկ տգիտության մեջ։

Սա սարսափելի գենային դեգրադացիա է, սա ձևափոխում է, սա հակաէվոլյուցիա է։

Մարդկային Էվոլյուցիան նախ և առաջ ենթադրում է ուղեղի, գիտակցության առաջընթաց։ Այս ու՞ր ենք գլորվում։

Գիտե՞ք, շատ մարդիկ խոսակցության մեջ ասում են՝ էս ա, ի՞նչ կարաս անես։ Ողբ է...

Հարկավոր է մարդկանց աստիճանաբար դուրս բերել լեթարգիական քնից։

Անձամբ ես չեմ համակերպվելու այս իրավիճակին։ Ես պայքարելու եմ, որպեսզի երիտասարդներն ապագա ունենան։

Մեխակ Սայադյան

Դիտվել է՝ 6527

Մեկնաբանություններ