Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Միշտ հետս բերում եմ իմ հեքիաթը

Միշտ հետս բերում եմ իմ հեքիաթը
17.02.2024 | 12:21

Օրվա վերջում ես միշտ վերադառնում եմ, ուր էլ լինեմ, ինչ էլ անելիս լինեմ, միշտ վերադառնում եմ, որ ինձ ասեմ՝ բարի գիշեր։

Ոչ մի անգամ դատարկ ձեռքով չեմ գալիս, սովորություն չունեմ, մի օր ընկղմվում եմ դաշտը ծածկած խորը ձյուների մեջ, հասնում եմ քնած ծաղիկներին ու նրանց գարնան երազի պատառիկներն եմ հետս բերում, մի օր խցկվում եմ մոր համբույրի ու նորածնի՝ նոր հունցած խմորի նման փափուկ թուշիկի արանքն ու սիրո մի քանի շնչիկ եմ գողանում, մի օր պտտվում եմ սրճարանում մենակ նստած գեղեցկուհու շուրջը, մինչև կողքի սեղանին նստած երիտասարդը հայացքը շրջում է, որ տեսնի նրան ու առաջին հայացքից սիրահարվի, իսկ ես, մինչ տեսնելը, նրա հայացքից մի կտոր մոտալուտ երջանկություն եմ գողանում:

Չէ, դատարկ ձեռքով չեմ վերադառնում, միշտ հետս բերում եմ իմ հեքիաթը, որ քնելուց առաջ ինձ պատմեմ։ Առանց դրա չի լինի, առանց դրա օրը կորած է՝ ասես չի եղել, ասես չեմ ապրել:

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7318

Մեկնաբանություններ