Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանն օգտվել է երեքշաբթի ուշ երեկոյան իսրայելական օբյեկտների վրա պատասխան հրթիռային հարված հասցնելու իր օրինական իրավունքից՝ ապահովելու համար տարածաշրջանային անվտանգությունը՝ միաժամանակ զգուշացնելով իր հակառակորդին խուսափել Իրանի հետ առճակատումից: «Սա մեր հնարավորությունների միայն մի մասն էր: Իրանի հետ բախումներ մի սկսեք»,- ասել է Փեզեշքիանը։               
 

Նուբարաշենի «զիբիլանոցը» վերջապես «խելքի կբերվի»

Նուբարաշենի «զիբիլանոցը» վերջապես «խելքի կբերվի»
13.03.2009 | 00:00

ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎԵՑ
Տասնհինգ հեկտարի վրա ձգվող Նուբարաշենի աղբավայրը ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու` մայրաքաղաքի համար խիստ կարևոր բնապահպանական նշանակություն ունեցող ծրագիրը ոչ միայն Երևանի քաղաքապետարանի, այլև հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում է։ Երկար տարիներ ձգձգվող այս հիմնախնդիրը վերջապես իր լուծումը գտավ, ինչին նպաստեց նաև մայրաքաղաքի նորանշանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի օպերատիվ միջամտությունը։ Մարտի 11-ին քաղաքապետն իր առաջին միջազգային պայմանագիրը ստորագրեց ճապոնական «Շիմիձու» շինարարական կորպորացիայի հետ` բիոգազերի հավաքման և այրման ծրագիր իրականացնելու նպատակով։
Ինչպես փոխանցեցին մեզ քաղաքապետարանից` պայմանագրի կարևորությունը պետք է դիտարկել երկրագնդի գլոբալ տաքացման հիմնախնդրի շրջանակներում, որի թիվ մեկ պատճառը ջերմոցային գազերի արտանետումն է։ Աշխարհի բոլոր նորմալ երկրներն այսօր իրենց առջև բնապահպանական այդ լուրջ վտանգի դեմն առնելու խնդիր են դրել։ Նույն նպատակին է հետամուտ նաև ՄԱԿ-ին կից ստեղծված «Մաքուր զարգացման մեխանիզմների միջազգային գործադիր կոմիտեն», որի ընդունած արձանագրության համաձայն բոլոր զարգացած և զարգացող երկրները պարտավորվել են մոտ հինգ տոկոսի չափով կրճատել վնասակար գազերի արտանետման ծավալները։
Կոնկրետ ի՞նչ է նախատեսվում Երևանի քաղաքապետարանի և հանրահայտ «Շիմիձու» կորպորացիայի միջև կնքված համաձայնագրով։ Երկու խոսքով եթե ասելու լինենք` մեթան գազի վերածում CO2 գազի, որն իր մեջ 21 անգամ քիչ վնասակար նյութեր է պարունակում, հետևաբար մթնոլորտի աղտոտումն էլ նվազելու է ճիշտ քսանմեկ անգամ։ Այս գործընթացն իրականացնելու համար փորվելու են հորատանցքեր, անցկացվելու են գազամուղներ, ամբողջ տարածքը հերմետիկ ձևով ծածկվելու և մնալու է հողածածկույթի տակ։ Շինարարական աշխատանքներն ընթանալու են բավականին արագ (կսկսվեն ապրիլին, կավարտվեն հուլիսին)։ Հավելենք, որ 1997-ից ի վեր աշխարհում 38 նմանատիպ ծրագիր է կյանքի կոչվել, իսկ Երևանի քաղաքապետարանի և «Շիմիձու» կորպորացիայի միջև կնքված այս պայմանագիրն ԱՊՀ տարածքում առայժմ միակն է, այդ պատճառով էլ, թերևս, լուրջ ուշադրության է արժանացել Ճապոնիայի կառավարության կողմից։ Պայմանագիրն «արժե» հինգուկես միլիոն դոլար, այսինքն, ճապոնական հայտնի կորպորացիան պարտավորվել է 16 տարիների ընթացքում հենց այդքան ներդրումներ անել` Նուբարաշենի աղբանոցը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար, իսկ շահագործումն իրականացնելու է Երևանի քաղաքապետարանը։
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 3441

Մեկնաբանություններ