Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր ձեր մարմինն են վնասում, այլ վախեցեք նրանցից, ովքեր ձեր հոգին են վնասում»

«Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր ձեր մարմինն են վնասում, այլ վախեցեք նրանցից, ովքեր ձեր հոգին են վնասում»
04.08.2009 | 00:00

«ՀՈԳԵՎՈՐ ՀԱՑ» 70-ԱՄՅԱ ՀՈԳԵՎՈՐ ՍՈՎԻՑ ՀԵՏՈ
(սկիզբը` նախորդ համարում)
«Հայր» էությանը ոչ ոք չի տեսել, նա կարծես եղել է շղարշով պատված, ասենք` Նոյի, Աբրահամի, Մովսեսի հետ Աստված խոսել է կամ լեռան վրա կախված ամպի միջից, կամ վառվող ծառի միջից կամ, օրինակ, Նոյը լսել է միայն Աստծո ձայնը։ Սուրբ Հոգին նույնպես տեսանելի չէ, այլ զգացական է։
Աստված բացահայտ ներկայացել է միայն «Որդի» էությամբ։
Արևը նույնպես իր առաջին և երրորդ էությունները ներկայացնում է ոչ բացահայտ, այլ նրանք զգացական են։ Միայն Արևի լույսի էությունն է, որ մենք բացահայտ տեսնում ենք։
Երբ լուսանում է, դանդաղորեն երկիրը լուսավորվում է, կյանքն արթնանում է լեթարգիկ քնից, երկիրը համարյա թե լրիվ լուսավորված է, սակայն մենք դեռ չենք տեսնում այդ լուսատուին, այն գտնվում է վարագույրից այն կողմ։ Մենք տեսնում և զգում ենք նրա գործը, նրա արարչագործության արդյունքը, սակայն նրան չենք տեսնում, ինչպես և «Հայր» էությանը։
Հորիզոնի վրա արևի առաջին մասնիկի հայտնվելը խորհրդանշում է Հիսուսի ծնունդը։ Նա աստիճանաբար մեծանում է, մեծանում, և երբ արևը հասնում է զենիթին, այդ պահը համապատասխանում է Հիսուսի 30 տարեկանին, երբ նա, հասնելով իր կատարյալ տարիքին, Հովհաննես Մկրտչի ձեռամբ գետում մկրտվելով, սկսեց իր փրկչական առաքելությունը։ Այդ պահին կարծես Հայրը ձեռքերով բարձրացնում է Որդուն և ասում. «Ահա իմ սիրելի Որդին, որին այնքան հաճեցա»։
Արևի զենիթից մինչև մայրամուտը համապատասխանում է Հիսուսի առաքելության 42 ամիսներին։ Նա իր լույսը տվեց մարդկանց, մոմի պես իր կյանքը տալով մարդկության փրկության համար։ Արևի առաջին մասնիկի հայտնվելը հորիզոնի հետ արևմուտքում համապատասխանում է Հիսուսի խաչելությանը, իսկ լրիվ անհետացումը հորիզոնից այն կողմ համապատասխանում է Հիսուսի մահվանը։
Եթե ուշադրություն դարձնենք, երբ արևն ամբողջապես անցնում է հորիզոնից այն կողմ, երկնակամարը ստանում է վառ կարմիր գույն, դա խորհրդանշում է Տիրոջ մահը Խաչի վրա։
Այնուհետև, որոշ ժամանակ անց երկնակամարը պարզվում է, որը համապատասխանում է հարությանը, և Որդին գնում է Հոր մոտ, այնտեղ, որտեղից եկել էր` թողնելով երկրի վրա իր ջերմությունը, ըստ խոստման` երկիր ուղարկելով Սուրբ Հոգին։ Լուսինն արևի հակապատկերն է։ Լուսինը չի տալիս ո՛չ կյանք, ո՛չ լույս, ո՛չ ջերմություն։ Եթե արևն Աստծո խորհրդանիշն է, ապա լուսինը նրա հակառակորդի` սատանայի խորհրդանիշը։
Ասված է` Սատանան մտավ Հուդայի մեջ, և նա 30 արծաթով մատնեց Հիսուսին։
Ի՞նչ խորհուրդ ունի 30 թիվը։ Ինչո՞ւ հենց 30, այլ ոչ թե 50 կամ 100 արծաթ, կամ ինչո՞ւ ոչ ոսկի։ Չէ՞ որ Հուդան մատնում էր Աստծուն, մի՞թե նրա գլխագինը 30 արծաթ էր գնահատված։ Ո՞րն է այս 30 արծաթի առեղծվածը։
Լուսնի մեկ լրիվ փուլը կազմում է 29,7, կլորացված` 30 օր։ Այդ 30 օրերի ընթացքում ձևավորված են արծաթե դրամի երկու երեսները (լիալուսին)։
Սատանայի խորհրդանիշ արծաթագույն լուսնի 30 արծաթով Հուդան մատնեց Հիսուսին։ Լուսատուների խորհուրդն ինձ տրվելուց հետո իմ ձեռքն ընկավ Սուրբ Գրիգոր Լուսավորչի արտասանած ճառը Սուրբ Երրորդության մասին։ Ահա թե ինչ է ասում Սուրբ Գրիգոր Լուսավորիչը.
«Ինչպես որ արևն առանց լույսի և ջերմության չի լինում, այնպես և Հայրն առանց Որդու և Սուրբ Հոգու չի լինում, հնարավոր չէ նրանց իրարից առանձնացնել։ Հետո ասվում է, ինչպես հնարավոր չէ ծովի ջրից առանձնացնել գետերի և վտակների ջուրը, քանզի այս երեքն էլ իրար հետ կապված են և կազմում են մեկ մարմին։ Ի հաստատումն այս մտքի, բերեմ մի դրվագ Հիսուսի Ավետարանից»։
Երբ Հիսուսը խոսում էր աշակերտների հետ և ասում, որ ևս մի կարճ ժամանակ նա կլինի նրանց հետ, հետո կգնա հոր մոտ, ով իրեն ուղարկել է, աշակերտներից մեկը, դիմելով Հիսուսին, ասում է. «Վարդապետ, ասում ես` գնալու եմ Հոր մոտ։ Ցույց տուր մեզ Հորը, և մենք կհամոզվենք, որ դու ճիշտ ես»։
Հիսուսը պատասխանում է. «Թերամիտներ, այսքան ժամանակ ես ձեզ հետ եմ, և դուք չհասկացաք, որ ով որ տեսավ ինձ, ուրեմն տեսավ և Հորը։ Ով որ ինձ է ընդունում, ընդունում է և Հորը։ Ես Հոր մեջ եմ, Հայրս իմ մեջ է։ Ես և Հայրս մի ենք, և Սուրբ Հոգին էլ մեզ հետ գործակից»։
Ահա Հիսուսը պարզորոշ խոսում է Սուրբ Երրորդության մասին։
Անդրադառնանք երկրորդ հարցին` Հիսուսի Աստվածությանը։ Վկայակոչենք Հովհանու Ավետարանի առաջին խոսքերը. «Սկզբից էր Բանը, Բանն Աստծո մոտ էր, և Բանն Աստված էր»։
«Եհովայի վկաներն» ասում են` այո, Բանը Հիսուսն է, բայց այստեղ սխալ է գրված, Հիսուսն Աստված չէ։
Թոմասը, Հիսուսի աշակերտներից, չէր հավատում Տիրոջ Հարությանը և ասում էր` մինչև իր աչքերով չտեսնի և չշոշափի մարմնի վրա մեխերի տեղերը, չի հավատա, որ Տերը հարություն է առել։
Եվ երբ Հիսուսը մտավ այն սրահը, որտեղ հավաքված էին աշակերտները, միանգամից դիմեց Թոմասին. «Ինչո՞ւ այդպես թերահավատ ես, Թոմաս, մոտեցիր, շոշափիր ձեռքերիս վրայի մեխերի տեղերը և համոզվիր, որ ես հոգի չեմ»։
Երբ Թոմասը համոզվեց, որ իր առաջ կանգնած է իր ուսուցիչը, ծունկի եկավ և արտասանեց հետևյալ խոսքերը։ «Տեր իմ, Աստված իմ»։
Որևէ մեկը կասկածո՞ւմ է Հիսուսի ճշմարտացիությանը և ազնվությանը, կարծում եմ` ոչ։ ՈՒրեմն Հիսուսը պիտի հանդիմաներ Թոմասին, որ նա դիմում է իրեն, որպես Աստծո, սակայն նա դա չարեց, որովհետև Թոմասը նրան անվանել էր այնպես, ինչպես կար։
Հովհաննեսի «Հայտնության» մեջ, երբ նկարագրվում է Տիրոջ երկրորդ գալուստը, Տերը խոսում է այսպես. «Ես եմ Սկիզբը, ես եմ Վախճանը, ես եմ Ալֆան, ես եմ Օմեգան, ես եմ, որ Էի, որ Եմ և որ գալու Եմ»:
Եվ վերջապես հիշենք Հիսուսի դատավարությունը Պիղատոսի առաջ։ Այս դատը բացառիկ է և անկրկնելի, քանզի մարդուն դատում էին ոչ թե նրա կատարած հանցանքի համար, այլ նրա անունի համար, որ նա ասում էր, թե ինքն Աստված է։ Հիշենք ինչպես էին կուրծք ծեծում, մազերը փետում հրեաները` գոչելով. «Պիղատոս, Խաչը հանիր այս մարդուն, նա մարդ է, բայց իրեն Աստծո տեղ է դնում։ Նա մարդկանց մեղքերին թողություն է տալիս։ Թողություն կարող է տալ միայն Աստված։ Ի՞նչ է` նա Աստվա՞ծ է, որ դա անում է։ Ոչ, նա Աստված չէ, նա մարդ է, Խաչը հանիր նրան»։
Ինչո՞վ են տարբերվում «Եհովայի վկաներն» այն հրեաներից, որոնք մեր թվարկության 33 թվին խաչ հանել տվին Հիսուսին։ Ոչնչով չեն տարբերվում։ Նրանք էլ չէին ընդունում Հիսուսի Աստվածությունը, «Եհովայի վկաները» նույնպես, չընդունելով Հիսուսի Աստվածությունը, նորից խաչ են հանում նրան և այդքանից հետո իրենց համարում են քրիստոնյաներ։
(շարունակելի)
Դերենիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2011

Մեկնաբանություններ