Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«ՊՈԵՏԻ ՄԱՀԸ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՀ ՉԷ»

«ՊՈԵՏԻ ՄԱՀԸ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՀ ՉԷ»
10.11.2009 | 00:00

Ասում են` ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ սիրում էր կարդալ իր բանաստեղծությունները, վարպետի նման, որ երկար կանգնում է իր ստեղծած կտավի առաջ ու «վայելում» այն: Ասում են, որ նրա պոեզիան յուրահատուկ գույներ ու երաժշտություն ունի, նա անգիր գիտեր իր գրած ամեն մի տողը: Ասում են նա—, որ նրա «Մազե կամուրջ» վեպը համաշխարհային հնչողություն ունի: Այդ կամրջով են անցնում ու փրկվում հոգիները, իսկ եթե հոգին արդար չէ, կամուրջը նեղանում, դառնում է մազի չափ, ու հոգին վայր է ընկնում: Կանցնի՞ ինքը… «Չեմ կարող ասել, բայց հեռավոր մի երազանք պահպանում եմ: Սայթաքելու վտանգը մեծ է, որովհետ— գիտեմ, որ արքայությունն ավելի հեռու է ու անմատչելի, քան մերձավոր դժոխքը,- մի առիթով ասել է նա։- Այդ կամրջով անցնողը պիտի անսահման մաքրվի ինքն իրենից — ժամանակի վարակից, որը` կամա թե ակամա, շնչելիս օդի հետ ծավալվում է ու ներխուժում է մեր հոգու դաշտ»:
Արձակագիր, բանաստեղծ Արմեն Մարտիրոսյանի ընթերցողները — գրչակից ընկերները համոզված են` նա կանցնի իր իսկ ստեղծած մազե կամրջով:
Գրողների տան մեծ դահլիճում բանաստեղծին նվիրված հուշ-երեկո էր: «Նա չգնաց մեր սրտերից»,- բացման խոսքում ասաց վաստակավոր դերասան Ազատ Գասպարյանը` երեկոն սկսելով բանաստեղծի տողերով` «Ինձանից հետո ես կապրեմ լույսի ել—էջներում»… Նա ապրում է նա— իր տողերում, թերթվող գրքերում` «Արգելված պտուղ», «Ներաշխարհի լռություն», «Սիրո շղթա»: ՀԳՄ քարտուղար, բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը խոստովանեց, որ ամեն անգամ գրողների տուն մտնելիս իրեն թվում է, թե տեսնելու է Արմենին ու այդպես է լինելու միշտ, դրանում է նրա գոյության իմաստը: «Պոետի մահը սովորական մահ չէ,- ասաց բանաստեղծուհի Սոնա Վանը,- Պոետի մահով մահանում է յուրաքանչյուրիս ինչ-որ մասնիկ: Պոետն այն անձն է, որ կազմում է մեր շնչառության բաղկացուցիչ մասը: Սա լոկ վերացական զգացողություն չէ, նա— ֆիզիկական օդի պակաս է զգացվում: Երբ ստացա լուրը, այդպես էլ թվաց, ասես փոխվել էր օդի բաղադրությունը, ասես ինձանից ինչ-որ մաս մահացած լիներ…»: Հրաչյա Բեյլերյանն ու նրանք, ովքեր լսել են` ինչպես է իր գործերն ընթերցում Արմենը, համարում են դա մեծ բախտավորություն: «Հիմա, երբ կարդում եմ Արմենին, ականջիս մեջ նրա ձայնն է, ծանոթ հնչերանգը,- ասաց գրող, թարգմանիչ Հրաչյա Բեյլերյանը։- Պետք է հաճախ ընթերցենք նրան: Քիչ բանաստեղծներ ունենք (մեկ-երկու ար—մտահայ բանաստեղծ), որ իրենց մեջ այդքան միջնադար ունեն: Արմենը միջնադարյան անանուն գրչի մարմնավորում է: Ինչո՞ւ դասագրքերում չպետք է լինեն այդ հնչերանգը, այդ տաղանդը, այդ մշակույթը: Որպեսզի նրա պոեզիան ապրի, պետք է դպրոցից հաղորդակից դարձնենք երեխաներին: Թե չէ կմնա չափից դուրս էլիտար, որ վաղը-մյուս օրը, չգիտեմ էլ, թերությո՞ւն կլինի, թե՞ առավելություն»:
Ծրագրային ելույթներից զատ, շատերը խոսք ունեին ասելու: Սահմանված երեք րոպեները քիչ էին: Ասելու շատ բան կար։ Գրողներից ոմանք` Շանթ Մկրտչյան, Սոնա Վան, Երվանդ Պետրոսյան, Ռոմիկ Սար-դարյան — այլք, կարդացին Արմեն Մարտիրոսյանին նվիրված իրենց բանաստեղծությունները: Դրանք այնքան շատ են, որ, ինչպես նկատեց Ռոմիկ Սարդարյանը, կարելի է ներկայացնել առանձին գրքով, հիշեցրեց նա—, որ պետք է մտածել Արմեն Մարտիրոսյանի հինգհատորյակը հրատարակելու մասին: Միջոցառման վերջում հնչեց Արմեն Մարտիրոսյանի բառերով գրված մանկական աշխույժ մի երգ, հնչեց նա— գրողի ձայնը: Օրը մարտիրոսյանական էր, օդը հագեցած էր թախիծով ու պոեզիայով։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ. Գ. -(«Ցոլքեր» ամսագրում 2008-ին տպագրված հարցազրույցից).
-Մեռնո՞ւմ է բանաստեղծի հոգին:
Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ- Ինձ թվում է` բանաստեղծն անթիվ-անհամար շնչառություններ ունի, անթիվ-անհամար տեսադաշտեր, ինչպես հին հեքիաթի յոթգլխանի դ—երը: Նրանք կլանում են աշխարհը: Հաղթելը չափազանց դժվար է:

Դիտվել է՝ 4303

Մեկնաբանություններ