-
23.10.2020|
14:50
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ մարտական գործողություններին զուգընթաց հայտարարեց, որ երկրի ամբողջ տարածքում կսահմանափակի ինտերնետ կապի հասանելիությունը, գրում է Access Now ոչ առևտրային կազմակերպությունը:
-
23.10.2020|
00:39
Արցախյան պատերազմի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ այստեղ են բախվում գերտերությունների և խոշոր խաղացողների շահերը։ Արցախը դարձել է շահերի ճշգրտման, հարաբերությունների հստակեցման թատերաբեմ, որտեղ ամեն մեկն իր դիրքերն է փորձում տարածաշրջանում ամրացնել։
-
23.10.2020|
00:04
Արդեն 10 օր է` խանութներում կտրուկ բարձրացել են ձեթի և շաքարավազի գները։ Եթե 10 օր առաջ 1 լ ձեթը 600 դրամ էր, այսօր այն վաճառվում է 750-800 դրամով։ Շաքարավազի 1 կգ-ը մեկ շաբաթ առաջ 250-280 դրամ էր, այսօր՝ 410 դրամ։
-
22.10.2020|
22:09
Թուրքիայի ազգային տարադրամի՝ լիրայի փոխարժեքը այսօր կտրուկ անկում է արձանագրել։ «Կեսօրի դրությամբ ամերիկյան մեկ դոլարի դիմաց վճարում էին 7,97 լիրա», - հաղորդում է Bloomberg գործակալությունը։
-
22.10.2020|
13:06
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքում գրել է. «Մեր ամերիկահայերը բողոքի ակցիաներ են անցկացրել “Viasat” ընկերության մոտ և պահանջել են դադարեցնել սաթելիթային կապ և սարքավորում ապահովել թուրքական «Բայրաքթար» դրոնների համար։ Ընկերությունն ասում է, որ պահանջելու է Վաշինգտոնից բացատրել, թե ինչպես է օգտագործում Թուրքիան իրենց տրամադրած տեխնոլոգիաները։
-
21.10.2020|
21:26
Աժ-ն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն՝ 74 ձայնով ընդունվեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացրած ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ տրամադրելու նախագիծը:
-
21.10.2020|
21:22
Կառավարության որոշմամբ ժամանակավոր արգելվել է Հայաստան թուրքական ապրանքների ներմուծումը: Որոշումն ուժի մեջ է մտնում 2020-ի դեկտեմբերի 31-ից և գործում է վեց ամիս ժամկետով: Արցախում շարունակվող պատերազմի ֆոնին Հայաստանի կառավարությունն առաջարկել էր դեկտեմբերի 31-ից 6 ամսով արգելել թուրքական ծագման բոլոր տեսակի ապրանքների մուտքը Հայաստան։
-
21.10.2020|
15:19
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Մոնիկա Ռոդրիգեսը միացել է քաղխորհրդի 15 գործընկերներին, որ նամակ ուղարկի «Mercury» ընկերություն՝ խնդրելով ղեկավարությանը հրաժարվել Թուրքիայից որպես հաճախորդ:
-
20.10.2020|
16:19
Արցախում ընթացող պատերազմն ամբողջովին փոխել է ՀՀ ներքին առօրյան՝ ուղղակիորեն ազդելով նաև տնտեսական քաղաքականության վրա։ Ադրբեջանի սանձազերծած այս պատերազմում առանցքային դերակատար է Թուրքիան, որն իր ռազմական մատակարարմամբ և կադրային աջակցությամբ փաստացի ներգրավված է գործողություններում։
-
20.10.2020|
01:14
Ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնում բիզնես ոլորտը պատերազմական իրավիճակում, և ինչու՞ է անհրաժեշտ գովազդային արշավների վերսկսումը։ Այս և այլ թեմաներով զրուցում ենք «Call to Action» թվային մարքեթինգային ընկերության հիմնադիր ՏԻԳՐԱՆ ՄԱՏԻՆՅԱՆԻ հետ։
րի մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am