Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Մարդկային գիտակցության մանիպուլյացիայի 10 մեթոդները

Մարդկային գիտակցության մանիպուլյացիայի 10 մեթոդները
18.04.2024 | 09:30

Սկիզբը՝ այստեղ

Նոամ Չոմսկու մեթոդ 8-ը կոչվում է «բարձրացնել մեղքի զգացումը»:
Մարդկանց վերահսկելու մեկ այլ արդյունավետ մեթոդ է համոզելը, որ միայն ինքն է մեղավոր իր բոլոր անախորժությունների համար: Պատճառն, օրինակ, նրա մտավոր ունակությունների պակասն է, ոչ ճիշտ վարքագիծը, կամ պարզապես նա բավարար ջանքեր չի գործադրում։ Արդյունքում մարդն ամեն ինչում մեղադրում է իրեն, իրեն մեղավոր է զգում, ինչն էլ դեպրեսիվ տրամադրություն է առաջացնում և հանգեցնում անգործության։ Իսկ առանց կոնկրետ գործողությունների ու տոկունության անհնար է ընդվզել համակարգի դեմ, հեղափոխություն կազմակերպել, նույնիսկ՝ մասնակցել բողոքի ակցիաներին։
Մարդուն սնանկության և անարժեքության մեջ համոզելու բազմաթիվ մեթոդներ կան, որոնց միջոցով, անհրաժեշտության դեպքում, կառավարությունը կարող է ձևավորել բնակչության անհրաժեշտ մտքերը և ուղղորդել նրանց գործողությունները տվյալ ուղղությամբ։ Այսպիսով, օրինակ, դուք կարող եք մարդկանց համոզել, որ նրանց կենսամակարդակը ցածր է, քանի որ նրանք բավականաչափ կրթված չեն, քիչ են աշխատում կամ վատ են աշխատում:

Շարունակելի

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 2790

Մեկնաբանություններ