ԱԳ նախարարն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը ՀՀ տարածքից 200 քառակուսի կմ տարածք պահում է իր վերահսկողության տակ:
Այս հայտարարությունը հատկանշական է նրանով, որ մինչև այս պահը հայաստանյան տարբեր պաշտոնյաներ նշում էին 150 քառակուսի կմ-ի կորստի մասին, ինչը իրական կորուստների մասով կասկածներ էր առաջացնում:
Այս ամենի համատեքստում զավեշտալի է այն հանգամանքը, որ Արցախը հանձնելուց և ՀՀ ինքնիշխան տարածքից 200 քառակուսի կմ զիջողներն այնպես ամբարտավան և ինքնավստահ են խոսում տեղի ունեցած ողբերգության մասին, կարծես հերոսություն են արել:
Սրանք դեռ չեն գիտակցում, որ մի օր իրենք իշխանություն չեն լինելու, ուժայիններն իրենց չեն պաշտպանելու, ավելին` դեռ շատերն էլ իրենց շատ ապօրինիությունների ու դավաճանությունների մասին ցուցմունքներ են տալու և իրենք հայտնվելու են այնտեղ, որտեղից իրենց հավաքել ու բերել են առաջ` անունն էլ իշխանություն դրել:
Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ