Exit poll-երը կանխատեսում են ձախերի դաշինքի հաղթանակը Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում և երկրորդ տեղը՝ նախագահական դաշինքի համար, մինչդեռ աջ պոպուլիստական «Ազգային միավորումն» իր զինակիցներով, որոնք արդեն պատրաստվում էին կառավարություն ձևավորել, գտնվում է երրորդ տեղում։ Այս մասին է վկայում Elabe-ի կանխատեսումը, որն արվել է BFMTV-ի, RMC-ի և La Tribune Dimanche-ի պատվերով։ Ifop-ը նույնպես կանխատեսում է նմանատիպ արդյունքներ։               
 

Աֆղանստան 1978-Հայաստան 2018. զուգահեռներ

Աֆղանստան 1978-Հայաստան 2018. զուգահեռներ
12.09.2023 | 14:29

Նախաբանի փոխարեն

Քանի որ շատերին հետաքրքրեց Աֆղանստան սովետական զորքերի մուտքի ժամանակաշրջանի ու այսօրվա Հայաստանի միջև պատմական զուգահեռների դրվագը, փորձեմ գրավոր ձևով կատարել խոստումս: Ի սկզբանե ասեմ, որ նյութս պատմագիտական հավակնություններ չունի, որովհետև այստեղ աղբյուրներ չեք տեսնի: Դա չի նշանակում, որ դրանք չկան, ուղղակի սրանք զուգահեռներ են, որ չի կարելի չնկատել: Քանի որ նյութի ծավալը բավական մեծ է, մի քանի մասով կգրեմ, իսկ որպեսզի շատ տաղտկալի չլինի, նաև մի քիչ թեթև ոճով կգրեմ: Էնպես որ՝ համեցեք, կարդացեք:

Մի փոքր՝ պատմական անդրադարձ

Աֆղանստանն ու Սովետական Ռուսաստանը 1919 թվականին առաջինն էին, որ ճանաչեցին միմյանց անկախությունը: Մինչ դա, Աֆղանստանի համար տասնամյակների երկար պայքար էր գնում Բրիտանիայի ու Ռուսական կայսրության միջև: Դա պատմագիտությանը հայտնի է «Մեծ խաղ» անունով: Աֆղանները կարողացան Առաջին համաշխարհայինից հետո մի քիչ մեղմել սեփական երկրում ներքին պառակտություններն ու անկախ պետություն հռչակել: Սովետական Ռուսաստանն այդ ժամանակ դիվանագիտական մեկուսացման մեջ էր, ու երբ առիթ եղավ, ճանաչեց Աֆղանստանի սուվերենիտետը ու փոխարենը ճանաչվեց նրանց կողմից: Ինչու եմ էսքան հեռվից գալիս, որովհետև այդ ժամանակ երկու երկրների միջև կնքված պայմանագրում մի շատ հետաքրքիր ու երկու երկրների համար ճակատագրական կետ կար, որով կողմերը պարտավորվում էին միմյանց ռազմական աջակցություն ցուցաբերել՝ երրորդ երկրների կողմից հարձակման ենթարկվելու դեպքում: Ինչ վերաբերում է այդ ժամանակվա Աֆղանստանին, երկիրը փաստացի շարունակում էր մնալ Բրիտանիայի, իսկ երկրորդ համաշխարհայինի նախօրեին, նաև Գերմանիայի քաղաքական ճնշումների տակ, բոլորն էլ ձգտում էին Աֆղանստանն օգտագործել Սովետի դեմ ու դրա համար ինչ-ինչ նախադրյալներ կային: Բայց այդ երկիրը մի առանձնահատկություն ուներ՝ նրա մեջտեղով Հինդիկուշի լեռնաշղթան է անցնում, որը ոչ միայն երկրի բնակչությանն է երկու՝ իրարից ահագին տարբերվող, հատվածների բաժանում, այլև արտաքին քաղաքական ազդեցություններն է կիսում: Հյուսիսում ակտիվ էր Սովետական Ռուսաստանը, իսկ հետո արդեն՝ Սովետմիությունը, հարավում, արդեն ասացի՝ Բրիտանիան, Գերմանիան, իսկ սառը պատերազմի տարիներին՝ Ամերիկան: Այս վիճակը պահպանվում էր մինչև գրեթե 70-ականների սկիզբը, երբ Սովետմիությունը համաձայնեց Հինդիկուշով թունել կառուցել, որը չէին կարողանում արևմտյան երկրներն անել, ու սկսեց իր ազդեցությունը տարածել արդեն Աֆղանստանի հարավի վրա: Սա երկար պատմություն է, բավարարվենք առայժմ էսքանով:

ՍՍՀՄ-ը Աֆղանստանի տնտեսության մեջ բավական լուրջ ազդեցություն էր ստանում, բայց քաղաքական ազդեցությունը համարժեք չէր տնտեսականին, որովհետև նույնիսկ 1970-ականներին Աֆղանստանը շարունակում էր մնալ որպես համարյա միջնադարյան-ֆեոդալական երկիր, չուներ պրոլետարիատ, որը սովետներից կստանար քաղաքական աջակցություն կամ կկարողանար ինչ-որ արժեքավոր բան ավելացնել սոցիալիստական ճամբարի «պորտֆելում»: Չնայած դրան, Սովետին ձեռնտու էր Աֆղանստանի հետ առևտուր անել, որովհետև, չլինելով սոցիալիստական պետություն, Աֆղանստանը մի տեսակ կամուրջ էր Արևմուտքի ու Սովետի արանքում: Էստեղ նշենք առաջին զուգահեռը Հայաստանի հետ, որովհետև անկախությունից հետո Հայաստանի Հանրապետությունը նույնպես յուրատեսակ կամուրջ էր Արևմուտքի ու Ռուսաստանի միջև: Չմոռանանք, որ Մինսկի խումբը Ռուսաստան-Արևմուտք երկխոսության ամենաերկարատև ֆորմատն էր, նույնիսկ այն բանից հետո, երբ Ուկրաինայի ճգնաժամի պատճառով այդ երկու բևեռների երկխոսության բոլոր ֆորմատները կամ սառեցվեցին, կամ չեղարկվեցին: Հանուն սյուժեի ամբողջականության՝ նշենք, որ Նիկոլի վարած արտաքին քաղաքականության պատճառով Մինսկի ֆորմատն էլ վերացավ 44-օրյա պատերազմից հետո, ինչին տասնամյակներ ձգտում էր Ադրբեջանը:

Աֆղանստանի դեպքում մեզ հետաքրքրող դեպքերը սկսեցին զարգանալ 1978 թվականի ապրիլից, երբ այդ երկրում տեղի ունեցավ հերթական հեղաշրջումը, որին, ինչպես 2018-ի մեր «ապրիլյանի» (պատահական զուգադիպություն) դեպքում, անվանեցին հեղափոխություն: Հանուն արդարության ասեմ, որ աֆղաններն իրենց հեղաշրջումը հեղափոխություն կոչելու ավելի շատ հիմքեր ունեին, որովհետև աշխարհին հայտարարեցին, որ սկսում են սոցիալիզմ կառուցել, իսկ հեգեմոնը՝ Աֆղանստանի ժողովրդադեմոկրատական կուսակցությունը, իրեն հռչակեց որպես մարքսիստական: Էստեղ մի հետաքրքիր դիտարկում անեմ. Աֆղանստանում մարքսիզմի համար ոչ մի նախադրյալ, ոչ մի տնտեսական ու մարդկային բազիս չկար, ուղղակի տեղի ֆեոդալական կլաններից մեկը մյուսին հերթական անգամ տապալեց ու, որպեսզի նրանք չկարողանան արևմտյան ուժերով ռևանշի հասնել, իրենց հռչակեցին մարքսիստներ ու սկսեցին «կախվել» Սովետի վզից:

Էստեղ ծնվում է երկրորդ զուգահեռը, որովհետև Փաշինյանի հեղաշրջումը հենց առաջին օրերին հայտարարեց, թե արտաքին քաղաքական կուրսի, այսինքն, Ռուսաստանի հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների փոփոխություն չի լինելու, բայց մի քանի ամիս անց սկսվեց «Խաչատուրով» օպերացիան, հետո հատուկ խմբերի ու գործողությունների՝ «թալանի ու կոռուպցիայի» դեմ պայքարի, «ժողովրդավարության» հաղթանակի լոզունգներով աստիճանաբար վեկտորը թեքվեց դեպի Արևմուտք: Շատ բաներ էստեղ ուղղակի մանրամասն չեմ գրի, որովհետև ինձանից լավ հիշողություն ունեցողներ կան, ու դրա մասին ամեն օր գրում ենք: Բայց «Խաչատուրով օպերացիան» հիշեք, որովհետև շուտով դրան մի անգամ էլ ենք անդրադառնալու:

Աֆղանստանի իշխանությունը՝ նախագահ Թարաքին ու վարչապետ Ամինը, ինչպես հիմա Հայաստանն են գլխիվար գցում Արևմուտքի գիրկը, ամեն առիթով դիմում էին Սովետի օգնությանը: Իրենց սոցիալիստ ու մարքսիստ հայտարարելով՝ Թարաքին ու Ամինը Սովետի գրպանից դուրս չէին գալիս: Էստեղ՝ հաջորդ զուգահեռը մեր հետ, որովհետև Նիկոլի հայտարարած «ժողովրդավարությունը» նրա համար ամեն տեսակի «ժողովրդավարական ֆորումների» դռներ է բացել, արևմտյան տերությունների ղեկավարները նրա հետ նկարվում են, աչք են փակում Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումների, իշխանության տարբեր ճյուղերի նկատմամբ քաղաքական ճնշումների վրա և այլն: Աֆղանստանի ղեկավարներին էլ Սովետի ղեկավարները կանչում էին մոսկվաներ, մեդալ էին տալիս, պաչում էին ու, հետները մասնագետ-խորհրդականներ դրած (ռազմական, տեխնիկական, գիտական), հետ էին ուղարկում:

Էստեղ մի վերապահում անեմ. եթե նիկոլենց Արևմուտքում իսկապես համարում են իրենցը, ապա աֆղաններին Սովետի ղեկավարությունն էդպես միանշանակ չէր ընդունում, որովհետև Մոսկվայում շատ լավ հասկանում էին՝ սոցիալիզմը՝ ուր, Աֆղանստանը՝ ուր: Բայց դե սառը պատերազմն իր գագաթնակետին էր, ու Սովետի հեղինակությունը չէր ներում, որ ինչ-որ մի Աֆղանստան հանկարծ հայտարարեր, թե իրենք սոցիալիստ-մարքսիստ են, իսկ ամենասոցիալիստական-մարքսիստական գերտերությունն իրենց արհամարհում է:

Ինչևէ, ամեն ինչ կարող էր էդ ծանր պայմաններում համեմատաբար հագիստ ընթանալ, եթե աֆղանները ցույց չտային իրենց իրական՝ միջնադարյան-կլանային էությունը: 1979 թվականի մարտին Աֆղանստանում զինված ապսատմբություն է սկսվում, ու Հերաթ նահանգում զորքերը դուրս են գալիս կառավարության դեմ: Թեև անուղղակի, բայց այստեղ հաջորդ զուգահեռն է նշմարվում՝ սա ներքաղաքական իր ազդեցությամբ կարող ենք համեմատել 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետ: Իհարկե, Աֆղանստանը արտաքին ագրեսիայի չէր ենթարկվել, բայց կենտրոնական իշխանությունները աստիճանաբար իրենց ազեցությունը կորցնում էին որոշ նահանգների ու քաղաքների նկատմամբ, որը ստիպում էր սեփական իշխանությունը պահելու համար ռեպրեսիաների գնալ, ներքաղաքական պայքար տանել միմյանց դեմ: Արդյունքում՝ վարչապետ Ամինը բառացիորեն սպանեց նախագահ Թարաքիին ու, իրեն նախագահ հռչակելով, երկրում մեծածավալ ռեպրեսիաներ սկսեց: Էստեղ մի քանի զուգահեռներ անցկացնենք: Ամինը երկրում փաստացի երեք բանակ էր պահում պետության սուղ միջոցների հաշվին՝ բուն զինված ուժերը, անվտանգության շառայության զորքերը ու աֆղանական ոստիկանությունը: Էս երեքը նույնիսկ մարդաքանակով համարյա իրար հացավասարազոր էին, բայց Ամինի նպատակը ոչ թե շատ զորք ունենալն էր, այլ իրար պոտենցիալ հակառակորդ զինված ուժեր ունենալը, որ պետք եղած ժամանակ մեկով մյուսին չեզոքացներ: Հայաստանում էլ հիմա կա բուն բանակը, ներքին զորքերն ու դրան գումարվել է պարեկային ոստիկանությունը, ստեղծվում են սահմանապահ զորքեր, իսկ արտակարգ իրավիճակների ծառայության անձնակազմը, որը նույնպես կարելի է զորք համարել, տարրալուծվել է ՆԳՆ կազմում: Մյուս զուգահեռը ռեպրեսիաներն են: Աֆղանստանի քաղաքական դաշտում հաշվեհարդար էին տեսնում Ամինի իշխանության բոլոր հնարավոր հակառակորդների նկատմամբ, նույնիսկ, սեփական կուսակցության ու կառավարության անդամներին, սպանված նախագահի թիմակիցներին էին ռեպրեսիաների ենթարկում: Հայաստանում էլ «սև ու սպիտակ» նշանաբանով մարդկանց են դատում, ձերբակալում, պաշտոններից զրկում: Հաջորդ զուգահեռը վերաբերում է բանակի մեջ ռեպրեսիաներին: Ապստամբներին սատարողներից բացի, ռեպրեսիաների էին ենթարկվում սպանված նախագահ Թարաքիի, իշխող կուսակցության մյուս թևի թիմակիցները (Աֆղանստանի ժողովրդադեմոկրատական կուսակցությունը երկու թև ուներ՝ Փարչա և Խալք. սրանք ոչ մի գաղափարական ու ծրագրային հակասություն չունեին, ուղղակի տարբեր կլանների էին պատկանում): Հարյուրավոր սպաներ ձերբակալվում ու բանտերում սպանվում էին: Այն աստճանի էր հասել, որ Ամինի պաշտպանության նախարար նշանակվեց նախկինում գումարտակի հրամանատար եղած մի փոխգնդապետ, միայն այն մոտիվացիայով, որ Ամինի կլանից էր ու, եթե չեմ սխալվում, նաև՝ ազգականը: Ուղղակի մեր բախտը չի բերել, որովհետև Նիկոլի կլանի պաշտպանության նախարարը նույնիսկ եֆրեյտոր չի, բայց շան պես հավատարիմ է կլանի հեգեմոնին: Դե ասեք, որ տարօրինակ չեն էս զուգահեռները: Էս ամեն ինչին զուգահեռ՝ Ամինը նաև արտաքին քաղաքական հովանավորներ էր փնտրում: Դե, առաջին համարը Սովետմիությունն էր, որից անընդհատ ռազմական օժանդակություն էր մուրում: Էստեղ պետք է մի տարածված միֆ հերքել՝ Սովետը ոչ մի ցանկություն չուներ մտնել ներաֆղանական ընդհարումների դաշտ, դրա մասին շատերն են գրել, աղբյուրների մեծ մասը բաց է, գոյություն ունեն Սովետի պոլիտբյուրոյի, Կոմկուսի պլենումների սղագրությունները, ռազմական ղեկավարության զեկույցներ, բազմաթիվ մեմուարներ և այլն: Ի դեպ, Ամինը ոչ միայն մուրում էր օժանդակությունը, այլև շանտաժ էր անում: Տարբեր խողովակներով Մոսկվային հասցնում էր, որ եթե Սովետը չօգնի իրեն, ապա ամերիկացիներին կդիմի: Նման չի՞ Նիկոլի ձեռագրին: Ամեն ինչում Արևմուտքի ինստրուկտաժի տակ է, բայց հենց սահմանում մի հատ կրակոց է լինում, ռուսներին է մեղադրում, շանտաժ է անում, թե ՀԱՊԿ-ը չի աշխատում, ՀԱՊԿ-ի զորավարժություններին չի մասնակցում՝ իբր Ադրբեջանին չգազազեցնելու համար, բայց ՆԱՏՕ-ի հետ է Հայաստանում զորավարժություններ անցկացնում: Նիկոլն էլ Հայաստանում, Արցախում հակառուսական տրամադրություններ է տարածում, բայց մերժում է ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը, արևմտյան հարթակներում ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Լաչինի միջանցքի փակման համար ռուսներին է մեղադրում: Տիպիկ շանտաժ՝ աֆղանական-ամինական ձեռագրով: Սա ոչ մի բան չի հիշեցնո՞ւմ. «փողը տվել ենք, զենքը չեն տվել», «Իսկանդերը 10 տոկոսով ա պայթել», եվրադիտորդներ՝ ռուսական սահմանապահների պատասխանատվության գոտում և այլն:

Շարունակելի

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1837

Մեկնաբանություններ