ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ռուսաստանը չի մոռանում ու չի ներում քաղաքական պոռնկությունը

Ռուսաստանը չի մոռանում ու չի ներում քաղաքական պոռնկությունը
25.05.2023 | 21:57

Ռուսներն ընդհանրապես սովորություն ունեն բարձիթողի վիճակի տպավորություն ստեղծել, թույլ տալ, որ բոլոր դավաճաններն ու ճամբարափոխներն ինքնաբացահայտվեն, հետո կանչել Կրեմլ ու այնպիսի թուղթ դնել դեմները, որի ստորագրելն էլ, չստորագրելն էլ մահվան են հավասար։

Քաղաքականության մեջ դա ունի "թշնամուն գրկի մեջ խեղդել" անվանումը։

Ռուսաստանը թույլ տվեց, որ Նիկոլը վերջին երկու տարիներին առավելագույն չափով տրվի ԱՄՆ-ին ու Անգլիային։

Հիմա Նիկոլը Կրեմլում է։

Շատ հավանական է, Պուտինը Նիկոլի ու Իլհամի դիմաց կդնի մի թուղթ, որը կբխի միայն Ռուսաստանի շահերից, ու Նիկոլը կկնքի իր քաղաքական մահկանացուն։ Կրկնում եմ, շատ հավանական է, բայց՝ ոչ հստակ տեղեկություն։ Զարգացումներն են դրա մասին խոսում։

Ամեն հինգշաբթի օր Հայաստան մեկ ինքնաթիռ զենք ու զինամթերք ուղարկող Ռուսաստանը երբեք չի մոռանում ու չի ներում քաղաքական պոռնկությունը։ Ու որքան էլ Ամերիկաների դոլարներով սնվող քարոզիչները գոռան, թե թշնամուն ոչնչացնող հրետանու վրայի ներկը ֆրանսիական է, կամ Կալաշնիկովի ավտոմատով կրակելուց սպանվող թշնամու զինվորը անգլերեն տնքոցով է շունչը փչել, միևնույն է, մեր բանակի զենքը ռուսական է, որի մեծ մասը անվճար է հասել Հայաստան։ Իսկ Նիկոլն իր մանկլավիկների հետ Հնդկաստանի ու Ֆրանսիայի ահասարսուռ զենքերից է խոսում, որն այդպես էլ տեղ չհասավ։

Ես հույս ունեմ, որ Ռուսաստանի ազդեցիկ հայերը կարողացել են բացատրել Պուտինին ու նրա շրջապատին, որ Հայաստանն ու հայ ազգը որևէ կապ չունեն Նիկոլի հետ։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3045

Մեկնաբանություններ