ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Նիկոլը Մոսկվայում, Պուտինի մոտ՝ մեկ մռթոշ սֆաթով, մեկ՝ կեղծ ու տգեղ ժպիտով. երեսվանց հայելի, տակեվանց ածելի

Նիկոլը Մոսկվայում, Պուտինի մոտ՝ մեկ մռթոշ սֆաթով, մեկ՝ կեղծ ու տգեղ ժպիտով. երեսվանց հայելի, տակեվանց ածելի
11.05.2023 | 22:13

Ռուսաստանի, նրա դավանած ավանդական արժեհամակարգի, վարած քաղաքականության ու նպատակների, ինչպես նաև ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ Նիկոլի թշնամական վերաբերմունքը կարելի է բնորոշել դարերի խորքից եկող հետևյալ հայկական ասացվածքով՝ «Երեսվանց հայելի, տակեվանց ածելի»:

Հայրենական մեծ պատերազմում նացիստական Գերմանիայի դեմ Խորհրդային Միության տարած մեծ հաղթանակի 78-ամյակին նվիրված երեկվա՝ մայիսի 9-ի տոնակատարության ժամանակ Նիկոլը Կարմիր հրապարակում, ԱՊՀ երկրների մի խումբ ղեկավարների շարքում կանգնած էր խոժոռ և առանց պիջակին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի խորհրդանիշ, ռուսական պատմության մեջ ռազմական սխրանքները խորհրդանշող Գեորգիևյան ժապավենը փակցնելու: Նրա չար էությունն արտահայտող դեմքից, մռթոշ սֆաթից որքա՜ն էր զգացվում, որ չուզենալով, մի կերպ է գնացել ու կանգնել այնտեղ

Նիկոլի դեմքը բոլորովին այլ էր Մեծ հաղթանակին նվիրված զորահանդեսին մասնակցելուց հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ոչ պաշտոնական ընթրիքին մասնակցելու ժամանակ։ Մեծն որկրամոլի դեմքին մե ժպիտ, մե երջանկություն…

Երջանկությունն ուղղակի ծորում, թափվում էր Նիկոլի դեմքից, կամ նույնիսկ ճառագում. հավանաբար ենթադրում էր, որ ռուսական տոնական սեղանին շատ համով ուտեստներ են ու դեռ պիտի բերեն, արդեն արտադրվող ստամոքսահյութն էլ տիրոջը հանգիստ չէր տալիս…

Հնարավոր է, որ, վերոնշյալին զուգահեռ, Նիկոլն այդքան երջանկացել ու ժպտում էր որպես ծայրաստիճան փառասեր և իրեն նույնիսկ Քրիստոս պատկերացնող մեկը, որի ձեռքերը, ի տես ողջ աշխարհի, լվանում (ցողիչով ախտահանում) էր անձամբ ինքը՝ միջուկային գերտերության ղեկավարը:

Իսկ Լադիմիր Լադիմիրովիչն այն պայմաններում, երբ ԱՀԿ-ն COVID-19-ի՝ համավարակի կարգավիճակը չեղարկել է արդեն, ՌԴ-ում էլ վարակվածների օրական ցուցանիշները գնալով նվազում են, իր այդ արարքով, ամենայն հավանականությամբ, ռուսական դիվանագիտության փայլուն ժեստն էր ցուցադրում, որը բառերով կարելի է այսպես արտահայտել. այս ազիզ օրով ռուսական տոնական սեղանին ձեր պիղծ ձեռքերով չեք կարող մոտ գալ, միայն՝ ախտահանումից հետո, այս դեպքում առավելապես՝ խորհրդանշական բնույթ ունեցող:

Բայց որքան էլ ժպտար Նիկոլը, որքան էլ դեմքին այդ պահին լայն լիներ ժպիտը, միևնույն է, դրանով չի կարող քողարկել ՌԴ-ի հանդեպ իր և իր յուրայինների թշնամական քաղաքականությունը, որին Պուտինը չի կարող քաջատեղյակ չլինել:

Վերոնշյալ ընթրիքին Նիկոլի ժպտադեմ մասնակցությունից ընդամենը ժամեր անց Երևանի «Հաղթանակ» զբոսայգում մեզ անհայտ, բայց իրավապահներին, կարծում ենք, հայտնի չարագործը կամ չարագործներն ունենալով վստահություն, որ Նիկոլի իրավապահների կողմից պաշտոնապես չեն բացահայտվելու և պատժվելու, «Անմար կրակ»-ի մոտ նույն օրը դրված ծաղկեպսակից պոկել, կոտրատել ու ներքևում աղբի պես շաղ են տվել ծաղիկները:

Իրենց հակառուսական թունդ հայացքներով, զրպարտչական ու թունոտ քարոզչությամբ հայտնի «Սասնա ծռեր» կոչվա՞ծն է կանգնած նշված արարքի հետևում, «Ազգային ժողովրդավարական բևեռ» (ԱԺԲ) կոչվա՞ծը, թե՞ մեկ այլ կազմակերպություն կամ անհատ՝ չգիտենք, բայց կասկած չունենք, որ, ցանկության դեպքում, ԱԱԾ-ն և ոստիկանությունը միացյալ ուժերով կարող են բացահայտել ոչ միայն մեր հերոսական նախնիների սուրբ հիշատակի, այլև մեր ազգային անվտանգության դեմ ուղղված վերոնշյալ արարքի հեղինակին (հեղինակներին), իհարկե, եթե արդեն իսկ չեն բացահայտել, բայց վերևից ստացել լռելու հրաման:

«Համոզված եմ` սա ծրագրված սադրանք է կազմակերպված պիղծ դավաճանների կողմից… »,- «Վանդալիզմ Երևանում. «Հաղթանակ» զբոսայգի» (տեսանյութ)» վերտառության ներքո արձագանքելով կատարվածին, գրել է Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանը:

«Հաղթանակ» զբոսայգում կատարվածի նախօրեին Երևանի կենտրոնում, Սայաթ Նովա պողոտայում երկու ստահակ, ավելի ճիշտ, թուրքից կամ թուրքի նման համաշխարհային ատելության արժանացած այն հայտնի ցեղից սերված երկու վիժվածք, որոնց դժվար է կին անվանելը (առավել ևս՝ հայ կին), ցինիզմի ու չարության առանձնակի դրսևորմամբ 44-օրյա պատերազմին նվիրված ցուցապաստառի վրայից պոկել են Արցախի Հանրապետության պետական դրոշը պատկերող մասը և այդպիսով փորձել մեր հայրենակիցների նկատմամբ ատելություն սերմանել: Կատարվածն ավելին է, քան վանդալիզմը:

Ընդգծում ենք, որ վերոնշյալ հրեշավոր արարքը կատարվել է Երևանի կենտրոնում, ուր գրեթե ամեն քայլափոխի պետական ու մասնավոր տեսախցիկներ են տեղադրված: Այս պայմաններում ո՞վ կարող է հավատալ, թե Հայաստանի «ազգային անվտանգության ծառայություն» կոչվածը և ոստիկանությունը 1-2 ժամում չէին կարող բացահայտել Արցախի դրոշը պատկերող պաստառը պոկողներին:

Եթե մեկն ինքնադատաստանի ենթարկեր իրեն հավանաբար ուղտի հետ շփոթած, քաղաքացու վրա թքած, իր խուլիգանական արարքի համար քրեական պատասխանատվության չկանչված ու չպատժված, ավելին՝ իր ցինիկ հոխորտանքով («թե պետք լինի, էլի կթքեմ») հայտնի Ալեն Սիմոնյանին, ապա «ԱԱԾ» կոչվածն ու ոստիկանությունը նույնիսկ կես ժամ չանցած, կբացահայտեին նրան ու գետնին կփռեին:

Թեև «Անմար կրակ»-ի մոտ դրված ծաղկեպսակն այլանդակելուց, ծաղիկները վայր թափելուց 1 օր, իսկ հիշյալ պաստառը պոկելուց արդեն 2 օր է անցել, սակայն մինչ այս հոդվածը հրապարակման հանձնելը, նշված իրավապահ մարմինների պաշտոնական կայքերում այս կապակցությամբ լռություն է, «խեղճուկրակ» «ԱԱԾ» կոչվածը և ոստիկանությունը չեն կարողացել բացահայտել վերոնշյալ արարքների հեղինակ, մեղմ ասած, չարագործներին:

ՈՒ դժվար էլ թե բացահայտեն, քանի որ հիմքեր կան ենթադրելու, որ նրանք չբացահայտելու ներքին հրահանգ ունեն: Հը՞, այդպես չէ՞, տիկնայք ու պարոնայք (այո, նախ և առաջ, տիկնայք…), թե վերոնշյալ ենթադրությունը սխալ է և սպայի պատիվը ձեզ խորթ չէ, ապա փորձեք հերքել, բայց ոչ թե խոսքով (խոսքով հերքելը դյուրին է և հավատի չի արժանանա), այլ գործով:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/226595/10/23/25/?fbclid=IwAR3-CCrJO8nx7INaCmPuBYrCpnKTe4s8IW2IH2zWYHOnal8FyTcZdzdDNJE

Դիտվել է՝ 9804

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ