ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Քաջություն ունեցեք և վայր դրեք մանդատները. Ռոբերտ Մելքոնյան

Քաջություն ունեցեք և վայր դրեք մանդատները. Ռոբերտ Մելքոնյան
24.11.2022 | 07:31

Ըստ տեղեկությունների` Արամ Վարդևանյանը որոշել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը:
Ճիշտ է անում:


Վարդևանյանին հարգել եմ, հարգում եմ և ավելի կհարգեմ այդ որոշման համար:
Եվ կրկին կոչ եմ անում մյուսներին նույնպես վայր դնել մանդատները՝ աղմուկով, քաղաքական դեմարշով, հրաժարականի պահանջը չկատարելու և այս ստեղծված «բեսպրեդելի» համար:
Ավելի լավ է այդպես, քան թե «ընդդիմություն-ընդդիմություն» խաղալ:
Այս պատուհասներին լեգիտիմացրիք ընտրություններին մասնակցելով, հիմա էլ քաջություն ունեցեք և վայր դրեք մանդատները՝ Հայաստանի պետականությունը վտանգողներին բոյկոտելով:


Եվ մտածեք հետագա լուրջ քայլեր ձեռնարկելու մասին, միայն թե՝ ո՛չ քաղաքում «ֆանարիկ» միացրած աննպատակ քայլելով:

Դիտվել է՝ 27321

Մեկնաբանություններ